ՄԵԾ ԵՒ ԲԱԽՏՈՐՈՇ ՕՐԵՐ
ՄԱՅԻՍ 24-28 Իմ զօրամասին էր վիճակուած առաջինը վերադառնալ Ղարաքիլիս: «Հայ կորպուսի հրամանատարը հրամայում է ձեզ` հէնց այսօր ձեր զորամասով վերադառնալ Ղարաքիլիս, շփման մէջ մտնել թշնամու ոյժերի հետ եւ սպասել օգնութեան»: Հեծեալ գնդի պետ` Կորգանով, 24 մայիս, Դիլիջան»: Ստանալով այդ հրամանագիրը` զօրամասս կենտրոնացաւ հայոց եկեղեցու բակը: Վայրկեանների ընթացքում տարածուեց Ղարաքիլիս վերադառնալու լուրը, եւ եկեղեցու շուրջը խռնուեց […]
