Entries by Հարք

ՕՐԵՐԻ ՕՐԸ

Նախնի իմաստասէրներից Թաղեսը սովորութիւն ունէր ամէն տարի «շնորհ» մատուցանել Աստուծոյ, քանզի նախ` ծնած է բանաւոր եւ ոչ անբան, երկրորդ` որ ծնած է յոյն եւ ոչ բարբարոս: Մենք Թաղեսաբար նոյնը կատարենք ամէն օր, նախ որ մեր երջանիկ սերունդի օրով տեղի ունեցաւ Մայիս 28-ի պատմական ակտը — հայ ժողովրդի քաղաքական յարութիւնը, եւ ապա` որ մենք կը պատկանինք […]

ԱՆԱՐԻՈՒԹԻՒՆԸ — ՄԱՅՐ ՉԱՐԵԱՑ

Խորհրդածութիւններ Վարդանանց տօնի առթիւ Ներքին թշնամին: Հին է սրա պատմութիւնը: Նա երէկ չէ ծնւել եւ վաղը չպիտի մեռնի: Խօսել սրա մասին կը նշանակէ պատմել մեր ցեղի պատմութեան ամենատխուր էջերը: Դա զինակիցն է ու եղբայրը արտաքին թշնամու, որի մասին հայոց պատմութիւնն ասում է զայրոյթով` «Շապուհի զօրքերը կ’առաջնորդէին հայանուն դաւաճանները` ծանօթ Հայաստանի դիրքերին ու դրութեան»: Ազգադաւն է […]

ՄԵՐ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԱՐԱՐԻՉԸ

Նժդեհի ճառը` արտասանված 1924 թվականին, Սոֆիայի գերեզմանատան մեջ, Քրիստափոր Միքայելյանի հուշարձանի բացման առթիվ Մեծ մարդը.- Դա սպասուելիք օգնութիւնն է, մխիթարութիւնը: Մեսիան, որ ժամանակների մայրը երբեմն-երբեմն աշխարհ կ’ուղարկէ այս կամ այն ժողովրդի եւ մարդկութեան համար: Մեծ մարդը.- Պարզատես, վշտակիր, հերոս երեւալով հոգեկանօրէն կը փոխի իր միջավայրը: Նրանով կ’արժէքաւորուի, կ’իմաստանայ, կը վեհանայ կեանքը: Նրա խօսքը կ’ազդէ որպէս […]

ԲԱՆՏԱՐԿԵԱԼՆԵ՜ՐԸ

Փա՜ռք այն ոգիներին, որոնք լսեցին ժամանակի, պատմութեան եւ իրենց ազգի ձայնը ու գործի ասպարէզ իջան… Բանտարկեալնե՜րը… Ովքե՞ր են այդ բանտուած ոգիները: Եթէ այդ հարցը առաջարկենք Ճերմակ Ձարին կամ Կարմիր Սուլթանին, նրանք «աւազակ» եւ «մարդասպան» անուններով կը մկրտեն նրանց: Այո՛, նրանք, բանտարկեալները, Ազատութեան աւազակներն են, որոնք ուզեցին Ազատութիւն եւ Արդարութիւն գողանալ իրենց հրատանջ Ազգի համար: Նրանք […]

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ

1. Հայոց Յեղափոխական շարժման միացել եմ 17 տարեկան հասակից` իբրեւ գիմնազիստ: Յետագայում լքել եմ Համալսարանը եւ գործել ցարիզմի ու սուլթանականութեան դէմ: 1906-ին անցել եմ Բուլղարիա եւ Մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարներ Բորիս Սարաֆովի եւ Լիապով Գուրինի միջնորդութեամբ ընդունւել Սօֆիայի սպայից դպրոց Դմիտրի Նիկոլովի անունով: Աւարտելով դպրոցը (I կարգ) վերադարձել եմ Կովկաս` Մուրադի հայդուկային խմբի հետ Հայաստան […]

ԵՕԹԸ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԵՐ ԻՄ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Քաջերին, միայն քաջերին է լսում եւ զօրավիգում պատերազմների քմահաճ Աստուածը: Վախկոտներն ի զուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար: * * * Նա է միշտ յաղթում, որը արդէն յաղթել է իրեն, այսինքն` որն իր մէջ մեռցնելու չափ թուլացրել է մահուան երկիւղը: * * * Նրանք, որոնք ծառայում են բարձր հայրենասիրութիւնից, կամ փառասիրութիւնից դրդուած, […]

ԿՈՉԵՐ ՂԱՓԱՆՑԻՆԵՐԻՆ IV

IV Ղ Ա Փ Ա Ն ! Դու ինձ լքեցիր, մենակ թողեցիր: Սակայն իմ պատերազմական բախտը, իմ Աստուածը մնաց ինձ հետ, եւ ես ամբողջ ամիս է, ինչ աննախընթաց յաջողութեամբ ջարդում եմ թշնամուն` հերոսական Գենուազի ռազմաճակատներում: Չգիտեմ, Ղափա՛ն, դու հաշտուե՞լ ես քո դրութեան հետ թէ՞ ոչ, բայց հայ ժողովուրդը ցաւում է, անտեսելիօրէն ցաւում եւ ափսոսում, որ […]

ԿՈՉԵՐ ՂԱՓԱՆՑԻՆԵՐԻՆ III

III ՂԱՓԱՆԻ  ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ Ժողովո՛ւրդ, քեզ հետ խօսողը քո հրամանատարն է, քո վիրաւոր սրտից զարնուած հրամանատարը, որի սուրը վաղուց է, ինչ յանուն քո ինքնապաշտպանութեան, չի հանգստացել պատեանում: Լսի՛ր, մի աւելորդ, գուցէ եւ վերջին անգամ նա դիմում է քեզ, խօսում քեզ հետ: Նա ասում է. — Քո սեւ ու նեղ օրին, երբ հայակեր Գեղուայ եւ Օխչու ձորերը, […]

ԿՈՉԵՐ ՂԱՓԱՆՑԻՆԵՐԻՆ II

II Ղ Ա Փ Ա Ն Ց Ի Ն Ե՛ Ր Ես` Դաւիթբէգեան ուխտին հաւատարիմ, շարունակում եմ մնալ քո լեռներում, ամպերի տակ, մենակ, վիրաւոր, ու աւելի հպարտ, քան էի: Ա՛յժմ ես լիզում եմ քո եւ թշնամու ինձ հասցրած վէրքերը եւ սպասում քեզնից խնդրածս վարպետին, որ գայ, շուտ գայ` կոպիտ գործիքներով հանելու իմ աչքերը, կուրացնելու ինձ, […]

ԿՈՉԵՐ ՂԱՓԱՆՑԻՆԵՐԻՆ I

I Ղ Ա Փ Ա Ն Ց Ի Ն Ե՛ Ր Քո մի մասի վախկոտութեան ու դաւաճանութեան շնորհիւ թշնամին մտաւ Ղափան եւ քո ռազմական ուժերի ամենաքաջանուն ու խիզախ մասը, կրակելով իր վերջին փամփուշտը, քաշուեց լեռները: Եօթն օր է, շա՜տ կարճ ժամանակ, ինչ քեզ արժանի թշնամին իշխում է քո երկրում եւ լուրերը թեւ առած գալիս, հասնում […]

ՀՐԱՄԱՆՆԵՐ — Ղափանի հանքեր 4

1920, 13 յունիս, Ղափանի հանքեր ՀՐԱՄԱՆ Ղափան-Գենուազի ռազմական ուժերին Ղափանցիներ ենք մենք, եւ դա նշանակում է` որ էն մեր խենթ հարուածներից ընկան Օխչու ու Գեղուայ անառիկ ձորերը, որ էն մեր գոռ ուռան մաքրեց Որոտանի եւ Հաքարուի ափերը. որ էն մենք ենք, մենք, որ եօթն անգամ ուժեղ, մահից էլ ուժեղ գիտենք ատել մեր դարաւոր թշնամուն եւ […]

ՀՐԱՄԱՆՆԵՐ — Ղափանի հանքեր 3

1920, 12 փետր. ժամը 7-ին, Ղափանի հանքեր ՀՐԱՄԱՆ Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական ուժերին Զինակիցնե՛ր, հասել է օրը, անօրինակ հերոսութեամբ աւելի քան երկու տարի ամենադժնդակ պայմաններում Զանգեզուրի նախադուռը պաշտպանող այն մի բուռն ժողովրդի փրկութեան օրը, այն քաջանուն ժողովրդի, որն ամիսներ առաջ խորապէս գիտակցելով իր շրջանի ռազմագիտական խոշոր նշանակութիւնը, բացճակատ յայտնեց մեզ իր որոշումը` «Գողթանը կը մեռնի՛, բայց չի՛ […]