Entries by Հարք

ՊԱՏԵՐԱԶՄ` ՅԵՂԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Ա Մարդկային ցեղերի պատմութեան մէջ նախընթաց չունի օրուայ պատերազմը: Հիներից դա տարբերւում է ո՛չ միայն իր չափակէտով եւ իր գործադրած տեխնիքական նորագոյն զէնքերով, այլեւ` իր բնոյթով, առաւելապէս իր բնոյթով: Դա իրապէս համաշխարհային է, եւ այդ ո՛չ այն պատճառով, որ սպառնում է, օր ըստ օրէ, բռնկեցնել մեր Երկրագնդի նաեւ այն մասերը, որոնք դեռ դուրս են մնում […]

ԵՐԲ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹԻՒՆԸ ՑԵՂԱՍԻՐՈՒԹԻՒՆ ՉԷ

Ա Չեմ կարծում, որ օրուայ` կրակ առած մեր Երկրագնդի վրայ մի այլ ժողովուրդ այնքա՛ն յաճախ խօսէր հայրենիքի եւ հայրենասիրութեան մասին, որքան հայը: Յաճախէ՛ք մեր հանդէսները եւ անմիջապէս պիտի համոզուէք, որ ամէնից շատ հայ մարդն է «ուխտում» ծառայել հայրենիքին, մեռնել նրա համար: Այդ երեւոյթի հոգեբանական գաղտնիքը նրանումն է, որ հայ «հայրենասէր»-ը քաջ գիտէ, թէ իր կուրծք […]

ՑԵՂԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ

Ո՛չ միայն եւրոպացիները, այլեւ` մենք, հայերս էլ մեր ցեղը ճանաչում ենք այն չափով, ինչ չափով, որ մենք եւ օտարները ճանաչում ենք` իր մեծութեան ու փառքի փլատակների վրայ փռուած մեր Անին, որ դեռ գրեթէ ամբողջապէս հողի տակն է: — «Լաւ է,- ասել է մի ցեղաշունչ հայ,- եւ հարկ ու անհրաժեշտ, որ ամէն մէկ հայ իր կեանքի […]

Գ. ՆԺԴԵՀԻ ԴԱՄԲԱՆԱԿԱՆ ՃԱՌԸ ԼԵՈՊՈՎԻ ԴԱԳԱՂԻ ԱՌԱՋ

Լեոպո՛վ, Դագաղիդ առջեւ կանգնած է գաղափարի եւ զէնքի ընկերդ: — Խորտակուա՜ծ եմ մահուանդ իրողութեամբ: Խորտակուած եմ ու սրտաբեկ, բայց հեռո՛ւ ինձանից յեղափոխականին անվայել տկարութիւնը` ողբա՜լ քեզ, որովհետեւ հերոսներին չեն ողբում, այլ` հպարտանում, սքանչանում նրանցով: Ուղիղ 33 տարի առաջ մեզ միացրեց մեր ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը: Մեզ հաւաքեցին միեւնոյն գաղափարի շուրջը Հայաստանն ու Մակեդոնիան, եւ քո ու […]

Գ. ՆԺԴԵՀԻ ՆԱՄԱԿԸ ՏՐԱԵԱՆՈՎԻՆ

Սիրելի՛ բարեկամ Տեոդոր Տրաեանով, Չեմ կարող ասել, թէ անծանօթ էի Ձեր ժողովրդի ցեղային կարողութիւններին, նրա պատմութիւնը ստեղծող ու շարժող ոգուն, նրա մշակութաստեղծ խանդին: Սակայն, քաղցրօրէն պիտի խոստովանեմ, որ համակրանքի երկտողով ինձ ուղարկած Ձեր գիրքը եկաւ նոր շա՜տ բան ասելու ինձ` բուլղար «Ոգու եւ Հող»ի մասին: Հանճար եւ մարգարէականութիւն — ահա՛ թէ ինչե՛րն են ծնունդ տուել […]

ԱՀԱ՛ ՄԱՐԴԸ

(ECCE HOMO) Նրան, որը խմեց ե՛ւ հայ տառապանքի բաժակից Ճշմարտութիւն լինելուց աւելի պարադոքս է Գէօթէի խօսքը այն մասին, թէ մենք չենք կարող ճանաչել մարդը, երբ նա գալիս է մեզ մօտ նրան ճանաչելու համար պէտք է երթանք նրա մօտ: Եավորովը — որ խմեց ե՛ւ հայ տառապանքի բաժակից — Հայաստանը չտեսած ճանաչեց եւ խորազգաց յափշտակութեամբ երգեց մեր […]

ՄԵՐ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ

Մեր ցեղի կենսաբանական ժապաւէնի վրայ տեղ գրաւած սերունդներից ամենաճակատագրականը պիտի համարել մերօրեայ նոր սերունդը: Դա ճակատագրական նշանակութիւն է ստացել հետեւեալ զոյգ պատճառներով` — երբե՛ք այնքան վտանգուած չի եղել հայ ցեղի այսօրը, եւ միաժամանակ, մարդկութեան կողմից սկսուած դարաշրջանային անկիւնադարձի շնորհիւ — երբե՛ք այնքան յուսալի չի եղել մեր ազգային վաղը: Ահա՛ թէ ինչո՛ւ մեզ պէտք է, իբրեւ […]

ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴԸ

Հայ հասարակագիտակ մտքի աղքատութեամբ պիտի բացատրել հին սերունդի գաղջ վերաբերմունքը` դէպի նորը: Նոյն բանով բացատրէք նաե՛ւ նոր սերունդի անփոյթ կեցուածքը` իր ցեղի եւ հայրենիքի ապագայի հանդէպ: Հայ մարդը, իմաստասիրական ջանքի պակասի պատճառով, «նոր սերունդ» հասկացողութեան մէջ դնում է միայն կենսաբանական բովանդակութիւն: Նորը, ըստ այդ վերջինի, որդիներն են, հինը` հայրերը: Տարիքի պարզ խնդիր է թէ՛ նորը, […]

ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՒ ԱՌԱՋՆՈՐԴ

— «Յեսու կը յառաջանար` մտախոհ եւ գունատ, որովհետեւ Ամենակալին ընտրեալն էր արդէն»- նաեւ` ժողովրդի առաջնորդը, աւելացնենք մենք: Ամենաբարձր իրաւունքը, որ կարող է ունենալ մի քաղաքացի — դա իր ծնող ժողովուրդը առաջնորդելն է: Քիչերին է տրւում այդ իրաւունքը, եւ շատ քիչերն են արդարացնում դա: Ո՛վ, սակայն իրաւունք ունի մի ժողովրդի ճակատագիրը` վարել: — Նա՛, ճակատագրի ընտրեա՛լը, […]

ՀԱՅՐԵՆԻՔ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀԱՅՐԵՆԻՔ. ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ Մեծանուն բարեկամիս` ուսուցչապետ Տոտոմեանցին Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղի մասին, աջս ցոյց է տալիս Հայաստանը: * * * Հայաստա՛ն, նա, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցաւ, եւ վաղը պիտի չուզենայ մեռնել` քո զաւակը չէ՛, հայ չէ՛: * * * Երբե՛ք այնքան անհայրենիք չենք, քան երբ դադարել ենք մտածել, գործել, զոհաբերել մեր […]

ԶԱՒԱ՛ԿՍ

Աժան ձեռք չէ բերւում առիւծի մորթին: Այդ այսպէս լինելով հանդերձ` երբ մեծացար դու, զաւա՛կս, ձգտի՛ր տիրանալ նրան, բայց միամտութիւն չունենաս կարծելու, թէ Երկրագնդի վրայ կարելի է փառքի տէր դառնալ, առանց նախանձահեղձ սինլքորների չարութիւնը գրգռելու: Զօրավա՞ր ես եօթ վէրք — չզարմանաս, եթէ մի օր դասալիքը դատաւորդ հանդիսանայ: Մեր աշխարհի լրբութիւններից մէկն էլ այդ է, չզարմանաս եւ […]

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ

Ով իր ցեղի եւ հայրենիքի պատմութիւնը չէ՛ դարձրել իր սրտի պատմութիւնը` նա այս օրերին պէտք չի գայ Հայաստանին: — Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղիս մասին, աջս ցոյց է տալիս Հայաստանը: * * * Հայաստա՛ն, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցաւ եւ վաղը պիտի չուզենայ մեռնել` հայ չէ՛, քո զաւակը չէ՛: * * * […]