ՄԵՏԱՊՈԼԻՏԻԿԱ: ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ*
Մարդս չի ծնվում կատարյալ, դա դառնում է ինքնամշակմամբ, ինքնահաղթահարումով, որով` կյանքը առաքելություն է: Կուլտուրական մարդը — դա ներքին կյանքի մարդն է (ամբոխներին պակասում է այդ ներքին կյանքը — նրանք ապրում են առանց ինքնաճանաչումի եւ աշխարհաճանաչումի, առանց ղեկավարող սկզբունքների` քաշված կյանքի եւ պատմության օրենքներից): Պրոգրեսը կարելի է արագացնել անշուշտ, բայց ոչ այն չափով, ինչ չափով կարծում […]
