Entries by Հարք

ԽՕՍՔ ՎԵՑԵՐՈՐԴ, ՑԵՂԸ ԵՒ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

Այսօրը` նոր օր է: Ով գիտէ այդ` գիտէ Ճշմարտութիւնը: Անասելիօրէն ճակատագրական է ցեղային ազդակի նշանակութիւնը մի ժողովուրդի վերածնունդի, ազգային ամբողջացման եւ պետականացման գործում: Գիտենք հասարակագիտական այդ պարզ ճշմարտութիւնը, սակայն, անկարելիութեան չափ դժուար է — «ի՞նչ է ցեղը»- հարցի սիրտը շօշափել: Մարդաբանութեան ցարդ տւած սահմանումներից եւ ո՛չ մէկն է ընդունելի ինձ համար: Ցեղ հասկացողութիւնը սահմանելու համար […]

ԽՕՍՔ ՀԻՆԳԵՐՈՐԴ, ՄԵԾԵՂԵՌՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ցեղակրօնութի՛ւն — ա՛յդ կը թելադրէ մեզ Ապրիլեան Եղեռնի խորհուրդը խորին: Ցեղակրօն լինել` ասել է ապրիլ ցեղի համար, որի անունով մեռան հազարներն ու բիւրերը. ասել է` պատրաստ լինել ամէն վայրկեան մեռնելու այն դատի համար, յանուն որի մեր ցեղն իր կէսը ողջակիզեց. ասել է` մեր սրտի վրայ կրել այն բոլոր վէրքերը, որ թուրք բազուկը հայութեան մարմնին եւ […]

ԽՕՍՔ ՉՈՐՐՈՐԴ, ՀԱՅԻ ԵՒ ԹՈՒՐՔԻ ՀԱԿԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Կայ մի ողբերգական թիւրիմացութիւն, որը պէտք է փարատել, օր, ժամ, վայրկեան, առաջ պէտք է փարատել` ողջակիզուած հայութեան եւ ճշմարտութեան յարգանքի տուրք տուած լինելու համար: Սխալ եւ անարդար է կարծել, թէ յանկարծակիի եկած արեւմտահայութիւնը Եղեռնի օրերին դրսեւորեց իր հոգու միայն մարտիրոս կողմը: Ո՛չ, ո՛չ: Եթէ ուշի ուշով վերլուծէք անօրինակ Եղեռնը ամբողջացնող դէպքերը, խորապէս պիտի համոզուէք, որ […]

ԽOՍՔ ԵՐՐՈՐԴ, ԱՂԷՏԻ ՀԵՏԵԻԱՆՔՆԵՐԸ

Թուրքը փորձեց բնաջնջել հայութիւնը եւ յաջողեցաւ մասամբ: Ի՞նչ, ա՞յս է եղածը: Միայն արեւմտահայութեան երեք քառորդը կորցրինք. սրա եւ հարիւրաւոր սերունդների երկրաւոր ստացուածքն ամբողջապէս: Միայն ա՞յս է մեր կորուստը: Հազարամեակներ ճամփու դրած Հայոց Աշխարհը մնաց անհայ եւ աւեր: Միայն սրանո՞ւմ է մեզ վիճակուած աղէտի ահաւորութիւնը: Ո՛չ, դժբախտաբար, ո՛չ: Աղէտն աւելի ահաւոր է, քան մարդկօրէն կարելի է […]

ԽOՍՔ ԵՐԿՐՈՐԴ, ՀԱՅԸ ԵՒ ԹՈՒՐՔԸ

Թուրքը, համաշխարհային պատերազմի օրերին, իր տկարութեան սարսափէն (լա՛ւ ըմբռնիր այդ, ասացի` իր տկարութեան սարսափէն) խթանուած, յղացաւ ծրագիրներէն ամենադիւայինը` բնաջնջել մի հինաւուրց ցեղ, որ դարերով իր շուրջը միայն լոյս և քրտինք էր սփռել: Յղացաւ և գործադրեց: Եւ մի օր, թրքահայութեան ողջակիզումի առաջին օրը, բարձրացող արեւը Հայաստան երկրի փոխարէն տեսաւ մի կատարեալ գեհեն: Տեսաւ խաչի նսեմ ստուերը […]

ԽՕՍՔ ԱՌԱՋԻՆ, Ի՞ՆՉ Է ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԻՒՆԸ

ՑԵՂԱՅԻՆ ԱՐԹՆՈՒԹԻՒՆ* ԻՄ ԽՕՍՔԸ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ՆՈՐԱՀԱՍ ՍԵՐՈՒՆԴԻՆ Քաղաքական վայրկեանը, որ կ’ապրի հայութիւնը, պատմական է եւ գերագոյն: Այդ գիտակցութիւնը խռովքի է մատնել մեզ: Այլեւս սուր կերպով զգացւում է, որ բախտորոշ անկիւնադարձը մօտ է, եւ որ նրանից է կախուած մեր ժողովրդի լինել-չլինելը: Խորապէս գիտակցւում է այլեւս, որ օրուայ մտայնութեամբ, անպատիժ կերպով, չենք կարող շարունակել մեր անհայրենիք գոյութիւնը: […]

ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԻՒՆՆ ԻԲՐ ՅԱՂԹԱՆԱԿԻ ԶՕՐՈՅԹ

Եթէ ցայսօր մեր ժողովուրդը հարւածներ է միայն ստանում եւ ողբերգօրէն` անկարող է հակահարւածել — դրա պատճառն այն է, որ նա չի ապրում ցեղօրէն: Անասելիօրէն ճակատագրական եւ անկշռելի է ցեղային ազդակի նշանակութիւնը մի ժողովրդի վերածնունդի, ազգամբողջացման եւ պետականացման գործում: Գիտե՛նք, հասարակագիտական այդ պարզ ճշմարտութիւնը, սակայն, անկարելիութեան աստիճան դժւար է, բառերով «ի՞նչ է ցեղը» հարցի սիրտը շօշափել: […]

ԻՆՉՈ՞Ւ ՍՏԵՂԾՎԵՑ ՑԵՂԱԿՐՈՆ ՇԱՐԺՈՒՄԸ

Տարիների ընթացքում ես ուսումնասիրում էի գաղութահայության տրամադրություններն ու նրանց քաղաքական հոսանքները, գիտականորեն զննում նրանց հոգեբանությունը հայ ժողովրդի աննախադեպ աղետի` կոտորածների շարքի լույսի ներքո: Ինձ հատկապես մտահոգում էին մեր երիտասարդ սերնդի տրամադրությունները, սերունդ, որը ծնվել էր Հայրենիքի սահմաններից դուրս կամ մանուկ հասակից, իրերի բերումով, հայտնվել էր արտասահմանում: Գիտական հոգեբանությունը վաղուց է ապացուցել, որ աղետներ տեսած եւ […]

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՄԱՅՔԼ ԱՐԼԷՆԻՆ

«Զատեցի՞ր իրականութիւնը ճշմարտու- թիւնից` իրականութիւնը դառնում է կոյր, իսկ ճշմարտութիւնը` խելագար»: Ա Բաներ կան, միստր, որոնք յաւիտեան պաշտելի են — Աստուած, Հայրենիք, Մայր — որոնց մասին մարդ արարածը, եթէ հոգեպէս խաթարուած չէ, չի՛ կարող առանց կրօնական յարգանքի խօսել: Այդ տարրական պաշտամունքի դէմ, խօսելով Հայաստանի մասին, դուք մեղանչել էք կոպտօրէն: Ամերիկեան մի լուրջ ամսագրի էջերէն դուք […]

ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԱՐԻՈՒԹԻՒՆԸ

Ա Ես էլ թագաւորազն եմ * ՇԱՒԱՍՊ …Պարզել անցեալի իրենց պարտութեանց պատճառները, նորէն մոռացութեան տալ պատմութեան խրատականը եւ ապա, նոր աղէտներից զարնուած` վերստին սերտել պատմութեան դասերը-ահա՛ անհեռատես ազգերի ճակատագիրը: Որքան մոռացկոտ, այնքան տկար ու դժբախտ է դա: Մոռացա՞ւ իր պատմութիւնը, ասել է` անխրատ է ժողովուրդը եւ պատժի արժանի: Միշտ էլ ուժեղին պիտի պատկանի երկիրը. Յովբի […]

ԿԵԱՆՔԻ ՕՐԷՆՔԸ

Ա Մեր դարուն, մասնաւորապէս մեր օրերուն, ոչինչ այնքան չէ տկարացնում ազգերի պայքա- րունակութեան ոգին, որքան այն աղէտալի յոյսը, թէ իրենց ճակատագիրը բարւոքողը սեփական ճիգերը չեն, այլ` ինչ-որ արտաքին ոյժեր: Ճիշտ է, որ մարդկային ցեղը շատ ուշ սկսեց իմաստասիրել, թէ պայքարն է կեանքի օրէնքը, պայքարը որպէս միջոց անհատի եւ ցեղերի ինքնակատարելագործութեան: Նա ուշ ըմբռնեց, թէ ապրել, […]

ՏԱՐԱԾՈՒՈՂ ԱՆԻՆ

«Եկայ, տեսայ, ողբացի» Նորէն խաչե՜ր ու խաչե՜ր մեր հէք Հայրենիքում: Խաչեր գերեզմանացած ու աւերակ գիւղ ու քաղաքի վրայ: Նորէն երկրի հայութիւնը` բախտից նետահար, ոճիրի ու սուգի մէջ: Ստորերկրեայ կոյր ոյժերից զարնուած ժողովուրդ — որ հազար մեռել, աւելի վիրաւոր եւ շա՛տ ավելի աղէտեալներ ունի — նորէն հազարաւոր որբեր կը յանձնէ օտարների խնամքին: Տարերքների կոյր բռնութիւնից հալածական […]