Entries by Հարք

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — XII

XII ՈԳԵԿՈՉՈՒՄՆԵՐ* Յոռետեսութի՞ւն — ո՛չ, ո՛չ, անտեղի է դա մարդկութեան ապագայի նկատմամբ, քանի որ մարդը ինքնամշակմամբ կարող է Սոկրատ դառնալ: Ոգու սոկրատեան մշակոյթ — ահա՛ թէ ինչի կարիք ունի մերօրեայ աշխարհը:   Ա Օժտէ՛ք մարդուն քաջութեամբ եւ նրան կը դարձնէք աւելին, քան է՛ սովորական մահկանացուն: Տուէ՛ք նրան իմաստութիւն եւ նա կը դառնայ բարոյապէս աւելի նախանձելի: […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — XI

XI ԸՆՏՐԱՆԻՆ Ժողովուրդն աւելին է, քան թւում է: Նրանում աւելի ուժեր կան, քան նա զգում է եւ արտայայտում: Ժողովուրդը — դա իր ուժերին անծանօթ դիւցազն է, որ յաճախ գործում, սխրագործում է, գրեթէ, ենթագիտակցօրէն: Դա հողն է` դեռ պեղումների չենթարկուած, որի մէջ աւելի արժէքներ կան թաքնուած, քան այն, որ լոյս աշխարհ է բերուած: Յայտնաբերել այդ թաքուն, […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — X

X ՀԱՄԵՍՏ, ԲԱՅՑ ՈՉ ՆՈՒԱՍՏ — Խօսքի անկում — տխո՛ւր երեւոյթ, հետեւանք ժողովրդի այն վատառողջ հոգեվիճակի, որ կոչւում է պարտուողականութիւն: Արդեօք չե՞ս զգում, թէ ինչպէս շնչահեղձ է լինում հայ խօսքը Հայաստանից դուրս: Ամէն բանից առաջ պակասում է խանդն ստեղծագործ բեղմնաւորիչը մտքի, սրտի: Տարագրի պէս խղճալի է եւ հայ խօսքն այսօր: — Համեստ լինենք, բարեկա՛մ, պատշաճ […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — IX

IX ԱՆՀԱՏ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ Առանձին անհատի ընկերային դիրքաւորումը, նրա վերաբերմունքը դէպի իր պետութիւնը — ահա՛ թէ ինչով է պայմանաւորւում այդ վերջինի ճակատագիրը — պետութեան ճակատագիրը: Հնարաւոր են հետեւեալ դիրքաւորումները. — Նախ` անհատը սիրում է իր պետութիւնը, եւ այդ դէպքում անձնուիրաբար գործում, զոհաբերում, տառապում նրա համար, որով եւ նպաստում նրա հզօրացման եւ պաշտպանման: — Նա խորթանում […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — VIII

VIII ՌԱԶՄԱԿԱՆ ԽՈՀԵՐ* Աշակերտի՛ր ճշմարտօրէն մեծերին — ռազմի հանճարներին, սակայն, մի՛ մոռանար, որ վտանգն է զօրականի լաւագոյն ուսուցիչն ու դաստիարակը: Պատմութեան բոլոր դարաշրջաններում — դիւցազնական Հելլադայից մինչեւ Հռոմը, եւ Հաննիբալից մինչեւ Նապոլէոնը — մարդը յամառօրէն խորհրդածել է այն մասին, թէ ինչո՞վ եւ ինչպէ՞ս է շահւում յաղթանակը: Եւ, ձգտելով պատասխանել այդ հարցին, նա ծնունդ է տուել […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — VII

 VII ՀԱՅՈՒ ԼԱՒԱԳՈՅՆԸ Ժողովուրդների կուլտուրական արժէքը պէտք է ճշտել համամարդկային այն գծերով, որ յատուկ են նրանց հոգեւոր ստեղծագործութեան: Եւ հէնց այդ համամարդկայինը, մարդկօրէն այդ օրինակելին է կազմում ամէն ազգի լաւագոյնը: Եւ, ազգերի մտաւորականութեանն է ընկնում աշխատել, որ համաշխարհայնացած «ամէն» բառի նման համամարդկայնանայ այդ լաւագոյնը: Նման գծեր ես տեսնում եմ հեթանոս հայութեան բանարուեստի մէջ նրա զրոյցների, […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — VI

VI ԻՄԱՍՏԱՍԻՐԱԿԱՆ ԽՈՀԵՐ* Ի՞նչ կարող է, եւ ի՞նչ չի կարող մարդը: Այդ հարցին պատասխանելուց առաջ պէտք է ճշտել` ո՞ր մարդուն է վերաբերում դա: Չկայ վերացական մարդը. մարդն ընդհանրապէս կայ կոնկրետ, կայ որոշ մարդը: Խորապէս տարբերւում է ո՛չ միայն այսինչ մարդն այնինչից, այլեւ` նոյն անձն իրենից` ըստ իր տարբեր հոգեվիճակների: Ահա՛ մարդը, որը յաջողել է յաղթահարել […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — V

V ՀԱՅԸ* Նկարագրի անկախութիւն — ահա՛ էականը: Երբ պակասում է դա` ասել է պակասում է այն անփոխարինելին, առանց որի ժողովուրդները ուրոյն մշակոյթ չեն ստեղծում: Ժողովուրդների ճակատագրի աստղը պէտք է փնտրել ոչ թէ երկնքի վրայ, այլ նրանց կրծքի տակ — նրանց նկարագրի մէջ: Իսկ նկարագիրն այն է, ինչ որ ստեղծում են տուեալ երկրի աշխարհագրական դիրքն ու […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — IV

IV ՄԵՐ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ Ժամանակին Աստուած էր նախահայրը — Աստուածը իր ցեղի, տոհմի, եւ իր պաշտամունքը` կրօ՛ն: Թէեւ մի օր մարդը դադարեց Աստուած կոչել իր նախահօրը, վերջինը, սակայն, շարունակեց պահել իր սրբազան հանգամանքը: Զատեցէք նախահայրերի աճիւնը հայրենի հողից եւ դուք կ’ունենաք երկիր մշակելի, բնակելի, բայց ոչ հայրենիք: Հայրենիքը ստեղծւում է հողը, նիւթը յաղթահարելով, երկիրն արժէքաւորելով, իմաստաւորելով, […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — III

III ՀԱՅՐԵՆԻՔ Նա ծնուեց մարդու առաջին մտածումի հետ` թէ սուրբ է հայրենի հողը: Նա ստեղծուեց այն օրը, երբ մարդն առաջին անգամ լինելով գիտակցօրէն ու ժպտադէմ մեռաւ հայրենի հողի համար: Հայրենիք չէ սոսկ երկիրը, դա հայրենիք է դառնում այն հոգեւոր արժէքներով, որոնցով նրան օժտում է ժողովուրդը: Երկիրը — դա հայրենիքի աշխարհագրական զրահն է: Հայրենիքը այդ երկիրը […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — II

II ԺՈՂՈՎՈՒՐԴԸ Ժողովուրդը կը նմանի իր երկրին, որն իր ներքին ուժերի աշխատանքով բարձունքներ է կարկառում: Մասիս թէ Մեսրոպ — հաւասարապէս սրբազան կատարներ, որոնց տրուած է գոյութեան բարձունքներում պահել հայ միտքն ու հայեացքը: Կան դանդաղ զառամող ու մեռնող ժողովուրդներ — նրա՛նք, որոնց անցեալ գոյութեան դպրոցը` իրենց երկրի աշխարհագրական դիրքի եւ արտաքին այլ ազդակների շնորհիւ եղել է […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — I

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ* (ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ) *Տպագրվել է Երեւանում, 1993թ.: Հայաստա՛ն եւ ճշմարտութիւն — ահա՛ իմ աստուածութիւնները: Հայրենասէր չես, եթէ կեանքդ տրուած չէ ի սպաս սրանց, որոնցից մէկին ծառայել կարելի է միւսի միջոցով միայն: Խորհրդանիշ` ինձ համար չէ նշանակում մտածել միայն: Դա, միաժամանակ, եւ ինքնախորացում է, երկո՛ւնք, որ հնարաւոր է դարձնում ներատեսութիւնը: Սիրո՛ւմ եմ գաղափարը, որ աշխարհ է […]