Entries by Հարք

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — ՅԱՒԵԼՈՒԱԾ

«Կարմիր բանակը իր լաւագոյն ընկերների սպանութեան համար դաշնակ հակայեղափոխութեան կը հատուցանէ գլխովին ոչնչացմամբ»: *** — Ընթերցողը տեսնում է, որ Կարմիր բանակը, որը որպէս կենդանի զէնք Մոսկուայի կողմից դրուած էր թաթար Նարիմանովի եւ Անգորայի կառավարութեան ներկայացուցիչ Իբրահիմ Թալիի տրամադրութեան տակ, իր պաշտօնական օրգանի* միջոցաւ, դեռ Հայաստան չմտած, կը սպառնար ոչնչացնել ամբողջ Դաշնակցութիւնը, որ ասել է` ազգայնական […]

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — VIII

Տարիներ են անցել: Խորհրդային իշխանութիւնը վատօրէն դրժած է — Սիւնիքի կցումէն զատ — իր բոլոր հանդիսաւոր յանձնառութիւնները: Նա թքած է այն կնիքի վրայ, որով 1921, Յունիս 12ին, վաւերացրեց իր զոյգ յայտարարութիւնները` Ղարաբաղի եւ Սիւնիքի մասին: Հաւատարիմ իր դիւային բնութեան` նա շատ շուտ հաստատեց, որ գիտէ ստել, խաբել անգամ դեկրետներով: Նա դեռ այսօր էլ «Նեռ է` […]

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — VII

«1921թ. Ապրիլ 26ին*, հրաւիրանօք ինքնավար Սիւնիքի խորհրդարանի դիւանի, Տաթեւի վանքում կայացաւ Լեռնահայաստանի հայ ազգաբնակութեան արտակարգ համագումարը, ուր ներկայ էին 64 գիւղերից 95 պատգամաւորներ եւ սպարապետ Նժդեհը: Կառավարութեան նախագահ Գ. Տէր Մինասեանը բանալով համագումարը, առաջարկում է ընտրել նախագահութիւն: Առաջարկուած թեկնածուներից միաձայն նախագահ է ընտրւում պ. Ս. Մելիք-Եօլչեանը, ձայների ճնշող մեծամասնութեամբ` փոխ-նախագահ բժ. Մինասեան, քարտուղարներ` Տ. Սազանդարեան […]

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — VI

VI «Եւ առջեւներս դժոխք» ԵՂԻՇԷ Այժմ տեսնենք, թէ ի՞նչ էր կատարւում դժբախտ Հայաստանում: — Ա՛յն, ինչ որ իրերի երկաթէ տրամաբանութեամբ պիտի կատարէին երկու գործօններ՝ հայ համայնավարի քաղաքական տգիտութիւնը եւ նրա դասակարգային կոյր թշնամանքը: Վա՛յ այն երկրին, ուր ընկերային յեղափոխութիւնը ղեկավարւում է տգէտ եւ մոլի բանամարտիկների կողմից: Դեռ խոր ճշմարտութիւն է շնչում Պոլիվիի դասական խօսքը կարթագենացիների […]

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — V

V Անցքերն արագօրէն կը յաջորդէին իրար: Քեմալական զօրքերը կը նեղէին Հայաստանը: Մոսկուայի հրաւէրով, թուրք բանակը հրով եւ սրով կը մտնէր Հայաստան, եւ նրա առջեւից դաւաճանաբար, որպէս փողհար եւ մունետիկ, կ՚ընթանար մեր ցեղի տականքը: Մեր ժողովրդի դիմադրական կորովը հարուածելու ցանկութեամբ՝ կոմունիստական կուսակցութեան Ալեքսանդրապոլի գաւառական կոմիտէն՝ հայ զինուորների մէջ կը ցրէր հետեւեալ կոչը. «Զինուորնե՛ր, գիւղացինե՛ր եւ գաղթականնե՛ր, […]

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — IV

IV 1920, Յուլիսի սկիզբները, Կարմիր բանակը գրաւեց Գորիսը, եւ նրա մի զօրամասը, Յուլիս 8ին, անսպասելիօրէն մտնելով Ղափանի նախադուռը կազմող Խոտանան գիւղը՝ կ՛առաջանար դէպի Ղափանի հանքերը: Իմ հեծելախումբը Զալին-Գեօլի մօտ կտրեց կարմիրների ճամբան, եւ գործի դնելով մի տասնեակ պայթուցիկ տակառներ՝ հարկադրեց թշնամուն նահանջել դէպի Խոտանան: Այդ դէպքից մի օր անց ստացուեց Կարմիր զօրքերի կոմիսարի գրութիւնը, որով […]

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — III

III «Ճճիք որք չունին զօրութիւն, ունին խայթոց»: Ուրացողներ կան, որոնց ժամանակին դատած է Եղիշէն` նրանց ճակտին խարանելով` «Յաճախ վարդապետներ ու վարդապետութիւններ փոխող»: Արդար լինելու համար, պէտք է ասել, որ նմանները չար չեն, բայց նաեւ արդարակորով չեն: Սրանք պատկանում են այն հոգեբանական տիպին, որն իր տկարութեան բերումով դառնում է անպայքարունակ եւ հեշտութեամբ յարմարւում քաղաքական վայրկեանին ու […]

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — ԹՐՔՕ-ԲՈԼՇԵՒԻԶՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԷՄ

ԹՐՔՕ-ԲՈԼՇԵՒԻԶՄԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԷՄ Խորհրդային իշխանութեան, նրա թերթերի, բազմապիսի փողհարների եւ ջատագովների կողմից, թերեւս, ազգայնական ոչ մի գործիչ այնքան կրքոտ յարձակումների եւ զրախօսութեանց չէ ենթարկուել, որքան տողերս գրողը: Մէկ ու կէս տասնեակ տարի է անցել այն ողբերգական օրից, ինչ մենք թողեցինք Հայաստան երկիրը, բայց եւ այնպէս, կարմիր իշխանութիւնը չէ՛ մոռացել, չէ՛ մոռանում, եւ դժուար թէ մի […]

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ — ITA EST Այդպէս է

ԻՄ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ ԹՐՔՕԲՈԼՇԵՒԻԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԼՈՅՍԻ ՏԱԿ Թող ներուի ինձ, եթէ պատմական ճշմարտութիւնը պաշտպանելու համար, ակամայ մեղանչեցի համեստութեան դէմ: Տպագրվել է Սոֆիայում, 1937թ.: ITA EST (Այդպէս է) «Բոլշեւիզմը յղացան հրեաները, իրագործեցին թաթարները, իրենց կաշիի վրայ կրեցին սլաւները»: ԶՈՄԲԱՐՏ Համաշխարհային պատերազմի վախճանը կը սպառնար դառնալ Թուրքիոյ արդար վախճանը: Զարհուրելի էր դա պարտեալների, մասնաւորապէս, Թուրքիոյ համար: […]

Կաթողիկոսներ Ամենայն Հայոց

ԱԹՈՌ ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ Ա. †  Ս. Թադէոս առաքեալ (43-66) Բ. † Ս. Բարդուղիմէոս առաքեալ (60-68) Գ.  Զաքարիա հայրապետ  (68-72) Դ.  Զեմենտոս հայրապետ  (72-76) Ե.  Ատրներսեհ հայրապետ  (77-92) Զ.  Մուշէ հայրապետ (93-123) Է.  Շահէն հայրապետ (124-150) Ը.  Շաւարշ հայրապետ (151-171) Թ.  Ղեւոնդիոս հայրապետ  (172-190) Ժ.  Մեհրուժան հայրապետ (240-270) *** 1. † Տ. Ս. Գրիգոր Լուսաւորիչ 302-325 […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 15

ԽԱՉԻ ՍՏՈՐԸ Ամերիկա՛, ո՞ւր է արդարութիւնդ: Ինը հայորդիներ խստագոյնս պատժուած մի հասարակ ուրացողի համար: Ի՞նչ, քո երդուեալները չդողացի՞ն իրենց խղճմտանքի առջեւ, երբ ելեկտրամահուան դատապարտեցին նրա՛նց, որոնք դեռ երէկ քո դրօշի համար էլ կուրծք տուին շնացեղ թուրքին: Չէ՛, չէ՛, Արարչութեան օրէն ի վեր տեղի ունեցած չէր նման վատութիւն: Գիտցի՛ր, սակայն, որ քո դատարանէն զատ, ուր մեր […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 14

ՄԻ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ Մեր օրերը շատ տեակէտներով յիշեցնում են Հայոց պատմութեան Vրդ դարը: Առաջին կէտը, որ մատնանշում է նմանութիւնը մեր ժամանակի եւ Աւարայրի օրերի, դա հայութիւնը բաղկացնող տարրերի հոգեւոր բեւեռացումն է — ազգայնական եւ հակազգայնական : Հայ կեանքի այս շերտաւորումը Աւարայրի շրջանի պատմագիրը բնութագրում է հետեւեալ երկու յատկանշական սահմանումով: Նա ազգայնական հայութիւնն անուանում է` ուխտապահ , […]