Entries by Հարք

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 14

ՄԻ ԲԱՂԴԱՏԱԿԱՆ Մեր օրերը շատ տեակէտներով յիշեցնում են Հայոց պատմութեան Vրդ դարը: Առաջին կէտը, որ մատնանշում է նմանութիւնը մեր ժամանակի եւ Աւարայրի օրերի, դա հայութիւնը բաղկացնող տարրերի հոգեւոր բեւեռացումն է — ազգայնական եւ հակազգայնական : Հայ կեանքի այս շերտաւորումը Աւարայրի շրջանի պատմագիրը բնութագրում է հետեւեալ երկու յատկանշական սահմանումով: Նա ազգայնական հայութիւնն անուանում է` ուխտապահ , […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 13

ՈՒՍԱՆՈՂՈՒԹԻՒՆ «Պիտի ապրեմ, քանի դեռ Մասիսը չի կործանիր»: ՈՐԲԵՐԵԱՆ Նորահաս սերունդի առջեւ բանալով իր դուռը, Դաշնակցութիւնը նրա առջեւ էապէս բացեց Հայոց ապագայի դուռը: Այդ սերունդի մէջ բացառիկ տեղ է գրաւում ուսանողութիւնը — մեր վաղուայ մտաւորականութիւնը: Մեր կանչին, առաջինը լինելով, արձագանգեց Բոստոնի ուսանողութիւնը, որ այժմ գործում է «Ահարոնեան Ակումբ» անուան տակ: Բոստոնին հետեւեց Նիւ Եորքի ուսանողութիւնը: […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 12

ՀԱՅ ԿԱՐՄԻՐ ԽԱՉ ԱՐԾՈՒԻԿՆԵՐ Դուք ուզում էք ծառայել ձեր հայրերի՞ հայրենիքին. բարի՛. այդ դէպքում ծառայէք ձեր զաւակների հայրենիքին: ՎԻԼԷ Մանկական դաստիարակութիւնը, իբր ազգային խնդիր, այն բովանդակութիւնն է, որով ազգայնական ամերիկահայութիւնը շօշափում է իր ապագայի սիրտը: Ազգային դաստիարակութեան նպատակն է` կաղապարել, ձեւաւորել մանուկի ցեղային գիտակցութիւնը — այսինքն` մարդ էակի կենսաբանական բովանդակութիւնը կերպադրել, տիպարօրէն, ցեղայնօրէն: Մի ժողովրդի […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 11

ՑԵՂԱԿՐՕՆՈՒԹԵԱՆ ՀԱՒԱՏԱՄՔԸ (Մի հատուած իմ «Ցեղային Արթնութիւն» յօդուածաշարքից)   Մի ժողովուրդ, որ ինքզինքը դեռ չի նուաճել — իսկ ինքնանուաճումը հնարաւոր է ինքնաճանաչումի ճամբով միայն — ընդունակ չէ՛, արժանի չէ՛ մեծագործութիւնների: Ժողովուրդների — ասենք եւ մի ա՛յլ ճշմարտութիւն — հոգեւոր արդիւնազօրութիւնը մե՛ծ է այնքան, որքան բիւրեղացած, պայծառացած է նրանց ցեղային գիտակցութիւնը, որքան բացայայտուած է նրանց նախաէութիւնը, […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 10

ՑԵՂԱԿՐՕՆ ՈՒԽՏԵՐ — «Ես հազար անգամ յանձն պիտի առնէի բռնութեան վտանգը, քան` ցեղիս այլասերումը»: ԳԱՆԴԻ «Հայ կեանքը, սակայն, ունի ե՛ւ մի ուրիշ կողմ, ուր տեղի է ունենում ցեղի ոգու նոր շարժը , ուր հոգիների մէջ սկսել է հոսել թրքատեցութիւնը որպէս հրեղէն հեղեղ, նոյնքա՛ն զօրաւոր, որքան ցեղապաշտութիւնը մեր: Մեր կեանքի այդ բաժնում հայ տառապանքն ու ամօթանքը […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 9

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԻՒՆ Դաշնակցութեան շուրջն է դառնում հայոց ճակատագիրը: Մեր ըմբռնումը` ապագայի մասին, որով պայմանաւորւում է մեր տքնութիւնը ապագայի համար — ահա՛ թէ ի՞նչն է կառուցանում մեր ճակատագիրը: Այդ ըմբռնումն է մեզ — որպէս անհատ եւ հաւաքականութիւն — քշել տալիս պատմութեան առջեւից կամ նրա յետեւէն: Դա՛ է մեզ դարձնում ստեղծագործ կամ անպտուղ, մարտիկ կամ դասալիք, մուրացկան կամ […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 8

ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆԸ «Անհատների պէս — ասում է Ֆույէն — ազգերն էլ մի հոգի, մի «ես» ունեն, եւ այդ հոգին ու «եսը» կազմւում են ցեղի հաւաքականութիւնից: Այնտեղ, ուր այդ հաւաքականութիւնը ընկնում է իր պատմական արժէքների բարձրութիւնից, ազգը գտնւում է անկումի շրջանում եւ նրա հոգին խանգարւում բարոյական հիւանդութեամբ»: Ահա՛ մի դատավճիռ օրուայ հակադաշնակցութեան մասին: Հակադաշնակցութիւնը — իբր ուրոյն […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 7

ԱՆԴՐՕՇԱԿ ԶԻՆՈՒՈՐԸ Չէ՛, դաշնակցական չեղած, չի կարելի ճշմարիտ զինուոր լինել: Հռչակաւոր նկարիչ` Լէօնարդօ դա Վինչին կ’աշխատէր իր «Խորհրդաւոր Ընթրիքը» պատկերի վրայ, սակայն, աշխատանքը դանդաղ կ’ընթանար: Երբ նրան խնդրեցին արագացնել նկարի աւարտումը` պատասխանեց — «Պատկերս աւարտելու համար պակասում է մի հատիկ գլուխ, այն է` Յուդա Իսկարովտացու գլուխը, հէնց որ գտայ այդ գլուխը, պատկերս կ’աւարտեմ մի օրէն»: […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 6

ԴՈՒՐԵԱՆԸ ԴՈՒՐԵԱՆԻ ԴԷՄ “Jþaccuse” : ԶՕԼԱ Երբ մէկը թշնամանում է մէկին` դա հասկանալի է: Բայց երբ ժողովրդի մի մասը չի բաւականանում օրէնքի նախատեսած խստութիւններով, այլ հաւաքում է մի քանի տասնեակ հազար ստորագրութիւններ, ծախու է հանում մեռածի մօրուքի թելերը, օգտւում է թրքատիպ գորգավաճառի գրպանից, թրքախօս տականքների լումաներից, օտարացեղ խաժամուժից, մութ աղբիւրներից` թրքական թէ բոլշեւիկեան, գաղութից գաղութ […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 5

ՑԵՂՈՒՐԱՑ ՀԱՅՈՒՀԻՆ — «Մի ռազմաշունչ ցեղի մէջ — ասում է Ֆաբր դ’Օլիվէն — երկու հակառակորդներ բռնուած են վէճի: Կատաղած, նրանք սկսել են հարուածներ փոխանակել: Բայց ահա՛ մի հերարձակ կին նետւում է նրանց միջեւ եւ բաժանում նրանց: Դա մէկի կինն է, միւսի` քոյրը: Նրա աչքերը բոցեր են արձակում, ձայնը հնչում հրամայողաբար: Դա աղաղակում է, հեւալով եւ […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 4

ՀԱՅ ԲՈԼՇԵՒԻԿԸ Մեզ համար չկա՛յ սոսկական բոլշեւիզմ — կայթրքօբոլշեւիզմ: Մեր դէմ գործող բոլշեւիկը մենակ չէ: Ուր խօսում է եւ գործում նա, այնտեղ նրա կողքին, ստուերի մէջ խօսում եւ գործում է թուրքը — ահա՛ թէ ի՛նչն է աւելի վտանգաւոր եւ գարշելի դարձնում բոլշեւիզմը մեզ համար: Առանձին չի լսւում բոլշեւիկեան հայամերժ խօսքը. այո՛, թո՛ւրքը, թո՛ւրքը, թո՛ւրքն է […]

ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹԻՒՆԸ- ՑԵՂԸ ԵՒ ԻՐ ՏԱԿԱՆՔԸ 3

ՌԱՄԿԱՎԱՐԸ «Միթէ այս ամբոխը իմ եղբայրն է, Տէ՛ր»: Մարդկային ազգերին յատուկ է աշխարհն ու երեւոյթները հասկանալու ճիգը: Նրանց յատուկ է, մասնաւորապէս, իրենց ձախողանքների եւ տառապանքների պատճառները հասկանալու ճիգը: Մե՛ծ, անասելիօրէն մեծ եղաւ մերօրեայ քաղաքական հայութեան վիճակուած տառապանքը եւ ամօթանքը, մասնաւօրապէս` այդ վերջինը: Մեր դժբախտութեան պատճառներին գիտակ` մենք աւելի այդ պատճառների բնոյթէն ենք տառապում, քան մեզ […]