Entries by Հարք

ՀՐԱՄԱՆՆԵՐ — Ղափանի հանքեր 2

1920, 17 յունուար, Ղափանի հանքեր ՀՐԱՄԱՆ Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական ուժերին Զինուորնե՛ր, անհաշտ թշնամին նորից մեզ իր ձեռնոցն է նետել: Վերցնե՛նք առանց տատանումի: Օրեր առաջ իմ արեւմտեան ուժերի խենթ հարուածներից ընկաւ անառիկ Գեղուայ Ձորը: Օրեր անց` Ձեր նոյն Գեղուաձորեան թափի եւ կրակի առաջ պիտ ընկնի Որոտանի աջ ափը: Այնտեղ, Գեղուայ բարձունքներում եւ ձորերում մեզ զօրավիգեց Դաւիթբէգի վրիժավառ […]

ՀՐԱՄԱՆՆԵՐ — Ղափանի հանքեր

1919, 30 նոյեմբեր, Ղափանի հանքեր ՀՐԱՄԱՆ Ղափան-Գենուազ-Տաթեւի զօրամասերին Զինուորնե՛ր, թշնամու ցանկութեամբ սկսւում է մեր արշաւանքը, մեր խաչակրաց արշաւանքը Գեղուայ Ձորի դէմ: Վաղը, երբ Ձեր խենթ գրոհներից եւ զարկերից թշնամին շշմած կը թողնի իր գիւղերը, Ձեզ կ’ողջունեն մեր հինաւուրց, այսօր թշնամու կողմից պղծուած բերդերի եւ վանքերի աւերակները: Վաղը, երբ այդ ձորում կը լսուի Ձեր ոտների ձայնը, […]

ՀՐԱՄԱՆՆԵՐ — Լիճք

1919, 23 հոկտ., Լիճք  ՀՐԱՄԱՆ Ղափան-Գենուազ-Գողթանի ոազմական ուժերին Բուլղարական զօրքի մէջ կայ մի գեղեցիկ սովորութիւն, այն է` զինուորների անուանացուցակների ստուգման ժամանակ, նախ յիշատակել իրենց երկրի ազատագրութեան ճանապարհին ընկած հերոսների անունները: Երբ ստուգողը տալիս է այդ նուիրական անունները` «Ընկան», պատասխանում է զօրաշարքի աջ թեւի առաջին զինուորը: -«Փա՛ռք»,- կրկնում է աջ թեւի երկրորդ զինուորը: -«Յաւե՛րժ փառք»,- աւելացնում […]

ՀԱՅ ԽԱՉԱԿԻՐԸ

Մահն էլ է սիրում գեղեցիկը Փառապսակ Միհրանին Ինձ ասացին` էլ չկա Միհրանը, եւ ես տխուր ժպտացի միայն, ինչպես մի օր ժպտաց Մահը, երբ հայ խաչակիրը խթանեց իր ջահել նժույգին եւ շշնջաց. — Տար ինձ, դեպ Միջագետքի ավազուտ անապատները թռցուր ինձ, ուր կիզիչ արեւի տակ իմ ցեղի տխուր մասն է մարտիրոսանում… * * * Ինձ գուժեցին` […]

ԱՐԾԻՎ ԼԱԹՈՆ

Ճակատագրի պես կույր ու անողոք էր Նրա հարվածը, որը չէր հապաղում իջնել այնտեղ, ուր գործել էին սկսում քուրդ բեգերի կիրքն ու ախորժակը: «Քեզ, արքաների մեջ` միայն քեզ, գահերի մեջ` միայն քո գահը, լեռների էն սեգ ու անհաս բաշերը սիրեցի ես»… Այս խոսքերը շշնջացին Արծիվ Լաթոյի բոցավառ շրթունքները, երբ մի օր, դեռ պատանի, հայրենի դաշտերից Նրա […]

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆԸ

Մի պտղունց խունկ` շրջիկ Զավենի հիշատակին Գիշեր է… Լուսնի ոսկեշող ցոլքերի տակ, գլուխս վշտացած հրեշտակի պես գերեզմանաքարերից մեկին դրած, լռության խորհրդավոր փսփսոցն եմ լսում. — Տեսնո՞ւմ ես,- փսփսում է լռությունը միստիկ,- տեսնո՞ւմ ես այն գեղատխուր հողաթումբը…Ա՜հ, նրա տակ, էն հողի տակ հող դարձողը երազում էր Չարի ու ավարի գահերն ավերել, աշխարհը երջանկացնել էր ուզում… Երազում […]

Փառապսակ Աշուղին

— Յո՞ երթաս: — Հռոմ` նորեն խաչվելու: …«Այնտեղ, Մասսի էն ստորոտում կա մի երկիր, ուր դարեր է, ինչ օրենքի ու Արդարության տեղ գործում են երկաթն ու յաթաղանը, ուր դարեր է, ինչ հայ ցեղի յոթն անգամ խաչված մասի օրը սեւով է սկսվում, գողգոթայով վերջանում»… Այսպես սկսեց Նա իր պատմությունը Տաճկահայաստանի մասին, Արաքսի ափին ընկած գյուղերից մեկում… […]

ՏԱՊԱՆԱԳԻՐ

Շուշաններ, շուշաններ Բերեք լիաբուռն… Փառապսակ Հրանտին Անցո՛րդ, նա սիրված էր` էն հպարտ արծիվ ռազմիկը… Հեռու մարդաբնակ վայրերից, բնության խորհրդավոր փսփսոցին ունկնդիր` նա սիրում էր ժամերով մի թփիկ երազել. երազել մենակ… Նա սիրում էր մորմոքը լալկան առվակի, եւ հառաչը հեծկլտող ու վայող քամիների… Նա, անցորդ, այս գեղատխուր հողաթմբի տակ հող դարձող պատանին, սիրում էր եւ լեռները` […]

ԻՄ ՄԱՐԳԱՐԵՆ

Փառապսակ Զավարյանին (Ecce homo!-Ահա՛ մարդը) Զոհաբերի՛ր… Զոհաբերի՛ր անվերջ, առանց մնացորդի: Սովորի՛ր եւ սիրի՛ր զոհաբերել ու տանջվել` բավականության լուսափայլ ժպիտը երեսիդ… եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստված… Այսպես է պատգամում իմ մարգարեն իր հրեղեն խոսքը… Մոռացի՛ր քեզ… Հանուն թշվառների` մոռացի՛ր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցավն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում… Ուրախ քրքջալու ժամին մի՛ […]

Փառապսակ Քեռուն

Знаете ли как величественно восходит солнце? -так умирает герой. Ամեն ինչ, ամեն ինչ նրա մեջ մատնում էր Հերոսին: Տաք կարեկցություն դեպի իրավազուրկն ու թույլը, ֆանատիկ սեր դեպի իր ցեղն ու նրա գուրգուրած ազատությունը, բիբլիական անշահասիրություն ու համեստություն, վտանգի ու մահվան բացարձակ անգիտացում, ռազմական անսահման էնտուզիազմ. ահա Հերոսը, ահա Քեռին: Երբ հնչեցին պատերազմական փողերն ու ցնծաց […]

ԽՈԿՈՒՄ ԷՐ ԱՐԱՐԻՉԸ

Փառապսակ Խեչոյին* Իզուր սպասեց երկնքի դարպասների մոտ պահակող հրեշտակը` չերեւաց տիեզերքի Արարիչը: Այդ օրը, ինչպես ամեն առավոտ, Նա չմոտեցավ երկնքի դռներին` նորազարթ երկրի աղոթքը լսելու: Եվ առաջին անգամ օրը բացվեց առանց արշալույսի, որովհետեւ այդ օրը Աստված չժպտաց մեր երկրին: Այդ ժամին իր գահի մոտ միայնակ խոկում էր Արարիչը… եւ տխուր էր Նա, տխուր, ինչպես լռությունը […]

ԲԱՆՏԱՅԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ — ՅԱՒԵԼՈՒԱԾ

ՅԱՒԵԼՈՒԱԾ ԻՄ ՏԱՊԱՆԱԳԻՐԸ Անցո՛րդ, կանգ ա՛ռ, կա՛նգ, անցորդ այս անյայտ հողաթմբի առջեւ, որում ինձ տրուած չէ հանգչել: Եւ, ասա՛ դեռ աշխարհ ու արեւ կա՞յ… Չիցէ՞ քուն են մտել սրտերը հայոց, երբ մեռելները քուն չունեն, քանզի գերեզմա՛ն չունեն: Ո՛հ, ձայնը, խռովիչ ձա՛յնը մեռելների լսո՞ւմ ես, անցո՛րդ, հայոց արեան վայրերից բարձրացող կանչը… Կա՛նչը կարմիր եղեռնի բիւրաբիւր մեր […]