ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 14
ՎԵՐՋԻՆ ԽՕՍՔ Գերագոյն հաճոյք է ինձ համար` վերյիշել — թող յիշեցնեմ եւ քեզ, ընթերցո՛ղ — մի այլաբանական եւ իմաստալի պատկեր. Կարլ Հաուպտմանի ծանօթ թատրերգութիւնից: Տարւայ այն եղանակն է, երբ բոլորը ձգտում են դէպ լեռները: Անսպասելիօրէն, «Հսկաների Լեռան» վրայ պայթում է փոթորիկը: Մարդիկ ապաստան են գտնում փրկարար տանը: Այնտեղ երգ, երաժշտութիւն, հանգիստ կայ: Դուրսը փոթորիկը կրկնապատկել […]