ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ 2
ԿԵՂԾԻՔԻ ԳԵՐՈՒԹԻՒՆԸ Տարիներից ի վեր հրապարակի վրայ մի կեղծիք կայ, մի հրէշային կեղծիք, որին կը շարունակի խունկ ծխել հայրերիդ մի մասը, հա՛յ երիտասարդութիւն: Կեղծ դառնութեամբ սրանք դեռ սգում են յեղափոխութեան զոհերի վրայ: Փարսեցիօրէն կուրծք են ծեծում, իմաստութիւն ծախում, երբեմն էլ արամազդեան կեցւածք ընդունելով, այդ դասալիքները երեւան են գալիս դատաւորի դերում եւ անիծում Անկախութեան գաղափարը: Ա՜խ, […]