Entries by Հարք

Մի Դրուագ Ղարաքիլիսէի ճակատամարտից

Կապիտան՝ Սուրէն Մէլիքեան 1917 թուականի աշնան երբ Ռուսաստանում բոլշեւիկները տապալեցին Կերենսկու ժամանակաւոր կառավարութիւնը և բանակցութիւնների մէջ մտան կենտրոնական պետութիւնների հետ խաղաղութեան դաշն  կապելու համար, Հայոց Ազգ․ Խորհուրդը յայտարարեց ընդհանւր զինակոչ բոլոր չափահաս հայերի համար։ Հայկական բանակի կազմակերպումը և հրամանատարութիւնը յանձնուեց Զօրավար Նազարբէգեանին, որը պատերազմի ընթացքում բազմաթիւ ապացոյցներ էր տուել իր ռազմական կարողութեան և որը իրաւամբ […]

Ապրիլեան Եղեռնը եւ Թուրք մտաւորականութիւնն ու մամուլը

Ապրիլեան Եղեռնին հանդէպ թուրք մամուլն ու մտաւորականութիւնը ամենէն անարգ վերաբերումը ցուցաբերեցին։ Անոնք ոչ միայն չըմբոստացան ի տես կատարուած ցեղասպանութեան, այլ նաեւ ջանացին արդարացնել քսաներորդ դարու մեծագոյն ջարդարարները։ Գերման մտաւորականութեան ամենէն փայլուն ներկայացուցիչները ծառացան նացիներու կազմակերպած ջարդերուն դէմ, համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքին թէ պատերազէն վերջ։ Համաշխարհային Առաջին պատերազմի ընթացքին Գերմանացի Տօքթ․ Լեփսիւս եւ այլ դէմքեր դատապարտեցին […]

Գալիք Սերունդին

Գրեց՝ Արմեն Գարօ Սուգի և ուրախութեան այս մեծ օրերուն, միտքս դէպի ձեզ կը թռչի սիրուն որբո՛ւկներ, դուք որ ականատես վկաներն ու զոհերն եղաք մեր պատմութեան ամենամեծ ողբերգութեան։ Դուք տեսաք և ձեր վրայ զգացիք թէ ի՛նչքան թանկ նստեց մեզ մեր ազատութիւնը։ Աշխարհիս երեսին ոչ ոք վճարեց այդքան արիւն իր ազատ ապրելու իրաւունքը ձեռք բերելու համար։ Եւ […]

Կոմիտաս Վարդապետ եւ Խալիտէ Էտիպ*

Ծանոթագրություն։ Տողերի հեղինակ Հալիդե Էդիփ Ադիվարն (1884 – 1964) է։ Թուրք ազգայինական, քաղաքական գործիչ։ Կարմիր սուլթան Աբդուլ Համիդին մոտ ընտանիքի զավակ։ Երիտթուրքական հեղափոխության ակտիվիստ, հայտնի իբրև կանանց իրավունքների պաշտպանության մարտիկ։ Մտերիմն ու գաղափարական ընկերն է եղել Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներ Ջեմալ, Թալեաթ փաշաների։ Եղել է Թուրքական պարլամենտի պատգամավոր։ Հայտնի է մանավանդ իր  հիմնականում անգլերեն լեզվով և […]

Գ. ՆԺԴԵՀԻ ՆԱՄԱԿԸ Ս. ՎՐԱՑԵԱՆԻՆ*

Սիրելի Սիմոն, Գիտեմ, տեսնելով ձեռագիրս` պիտի խռովես հոգով: Նժդեհը կենդանի՞, հաւատա՞լ: – Այո՛, ձայնս գալիս է ոչ թէ գերեզմանից, այլ` բանտից, ուր ինձ վիճակւած է ապրել կեանքն ու մահը իրար խառնած, անտրտունջ, քանզի սեփական ձեռքով ես հարթեցի իմ զնդանի ճամբան` հաստատելով Արեւելքի հին խօսքը, թէ ամէն մարդ ինքն է կառուցում իր բանտը: Լսի՛ր, թէ ինչո՞ւ […]

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԼՂԱՐԻԱՅՈՒՄ

1. Բուլղարիայի Դաշնակցությունն այդ կուսակցության հնագույն շրջանային կառույցներից է: Հիմնադիրներ Քրիստափոր Միքայելյանը եւ Ռոստոմ Զորյանն իրենց առաջին հեղափոխական քայլերն արել են այս երկրում: Բուլղարիան որպես հենակետ է ծառայել Դաշնակցության հակաթուրքական գործունեության համար: Այստեղ է առաջացել հայ-մակեդոնական եղբայրությունը` որպես սուլթանական Թուրքիայի դեմ ընդհանուր ճակատ: Օտոմանյան բանկի ստամբուլյան բաժանմունքի զինված ներխուժման եւ սուլթան Աբդուլ Համիդի դեմ մահափորձի […]

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

1. XIX դարի երկրորդ կեսերին արեւմտահայերն ապրեցին իրենց պատմության առավել տագնապալից ժամանակաշրջանը: Լինելով դատապարտված պարբերաբար ստրկացման, բռնի մահմեդականացման եւ ֆիզիկական ոչնչացման` նրանք վերածվել էին անպաշտպան եւ անօգնական ստրուկների, որոնց հրեշավոր սուլթանականությունը զրկել էր ապրելու տարրական իրավունքներից, ունեցվածքից ու մարդկային արժանապատվությունից: Եվրոպան ու քաղաքակիրթ մարդկությունը ոչ միայն ոչ մի օգնություն չցուցաբերեցին, այլեւ նույնիսկ հանդես չեկան բարոյական […]

ՄԱՏՆՈՒԹԻ՞ՒՆ, ԹԷ՞ ՊՐՈՎՈԿԱՑԻԱ

Որոշ թերթերում կարդացի մի յայտարարութիւն իմ մասին: Որպէս թէ «հակակուսակցական» եւ «հակակարգապահական» ինչոր «արարքներու համար» հեռացուած եմ Հ. Յ. Դաշնակցութիւնից: Երրորդ պրովոկացիան է դա, որ տեղի է ունենում վերջին երկու տարուայ ընթացքին Բուլղարիայում ապրող, երկրից եկած, որոշ մտաւորականների դէմ: Անմիջապէս ասեմ, որ այդ բոլորի հեղինակը Ռուբէն Տէր-Մինասեանն է` տարիների իմ անձի եւ իմ քարոզած ցեղահոգ […]

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԼԵՄԸ

ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԱՌԱՊԱՆՔ: ԿԱՐԾԻՔ ԵՐՋԱՆԿ[ՈՒԹՅԱՆ] ՄԱՍԻՆ Ամենայն ուղխք ի ծով վազեն, եւ ծով ոչ լնու:   Ամենից անհաստատ դաշինքն այն է, որ կնքում ենք բախտի հետ: Մշտականությունը օտար է իմ բնության: Ես դարձնում եմ իմ անիվը ահա՛ իմ խաղը: Ուժգնորեն դարձնում եմ անիվս. բարձրացի՛ր նրա վրա, եթե չես վախենում` վաղը գլխիվայր դուրս գալ: Ճշմարիտն ասելով` […]

ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՐԴԸ

Ռենեսանսը վերանորոգեց նախաքրիստոնեական դասական մարդու իդեալը: Հակառակ միջնադարին, որ գտնվում էր եկեղեցու հեղինակության իշխանության տակ, Ռենեսանսը ձգտում էր մարդու լրիվ ազատագրության: Ազատություն եւ անհատապաշտություն – այդ երկու հիմնական գծերն էին բնութագրում վերածնն[դի] շարժումը: Ոչ մի մորալ, սահմանափակում – թողնված ինքն իրեն – մարդս ինքը պիտի գտնի իր երջանկության ճամփան: Այստեղից է բնորոշ գիծը Ռենեսանսի – […]

ՄԵՏԱՊՈԼԻՏԻԿԱ: ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ*

Մարդս չի ծնվում կատարյալ, դա դառնում է ինքնամշակմամբ, ինքնահաղթահարումով, որով` կյանքը առաքելություն է: Կուլտուրական մարդը – դա ներքին կյանքի մարդն է (ամբոխներին պակասում է այդ ներքին կյանքը – նրանք ապրում են առանց ինքնաճանաչումի եւ աշխարհաճանաչումի, առանց ղեկավարող սկզբունքների` քաշված կյանքի եւ պատմության օրենքներից): Պրոգրեսը կարելի է արագացնել անշուշտ, բայց ոչ այն չափով, ինչ չափով կարծում […]