ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 6

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

V

ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ

Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար

պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ 

լոյս չտեսնէին:

ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է: Սակայն, շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իր ժողովրդի մտաbարոյականի հայելին միայն ու ուրիշ ոչինչ: Քիչ արժէք ունեն այն թերթերը, որոնք հասարակութեան հրամցնում են նրա սեփական մտա-բարոյական կեանքի պատկերը միայն: Առօրեայ անհամ անցքերի ու դէպքերի նկարագրութիւնը հրապարակախօսութիւն չէ: Խօսքի լուսանկարչութիւն պիտի չլինի մամուլը: Մերը, որոշ բացառութեամբ, շարունակում է մասնագիտանալ ժխտական քննադատութեան մէջ, արձագանքը հանդիսանալով կամ մեր առօրեայ իդէազուրկ կեանքի, կա՛մ կողմնապահ պաշտպանը իր նեղ կուսակցական տեսակէտների եւ շահերի:

***

Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին:

Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ՝ առանց խայթւելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը: Երբպակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենցայլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նմանմարգարիտներով «սրիկայ», «առաւ–փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյականոչնչութիւն», խայտառակութեան դրօշ», եւլն.:

Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզւելի է իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկան: Սրանց համար չէգրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ թերթերի խմբագրները գիտե՞ն թէ խօսքը – դա մարդուս բարոյական շունչն է, թէ ինչ որ մտքերն՝ այն էլ խօսքերը, եւ որ խօսքըմատնում է մեր ներքին մարդը:

***

Միշտ էլ երբ ձեռքս եմ առնում որոշ թերթեր, ակամայից յիշում եմ «թերթերի իրար ոչնչացումը» խորհրդանշող մի ծաղրանկար՝»օձերի կռիւը» խորագրութեամբ:

Ոչնչացնելով իրանց շուրջը եղածներին, մնացած երկու օձերը ուտում են իրար եւ կռւադաշտում մնում է… երկու պոչ միայն…

***

ժողովրդի հաւաքական սիրտը, նրա ինքնագիտակցութիւնը մշակելու փոխարէն, նրա մի մասը թշնամացնել միւսի հետ, նրա մի մասի անունից հայհոյել միւսին, յարձակւել միւսի վրայ   – դա առնւազն հրէշութիւն է, դա ասել է՝ հեշտացնել մերգիշատիչ հարեւանների գործը, դա ասել է՝ նորանոր աղէտների համարնախապատրաստել հայրենի ժողովուրդը:

Դա ազգովին ինքնաոչնչացում է, անձնասպանութիւն:

Թողնե՛նք փոքրիկ եսերի եւ փառասիրութիւնների ամօթալի եւ վտանգաւոր կռիւը՝ կռւադաշտում մի օր «երկու պոչ» չթողնելու համար:

***

«Օրինակը, թող որ համր, ամենակարող ուսուցիչներից մէկն է աշխարհի»:

Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչու թեան, անձնւիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն:

Թող գիտակցեն այդ հայ մամուլը վարողները եւ մեծապէս օգտւեն անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանք բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող նրանք յաճախ պատմեն իրենց ընթերցողներին, թէ ինչպէս սիրեց հայրենիքն Ա-ն, թէ ի՞նչպէս ծառայեց իր ժողովրդին Բ-ն, թէ ինչպէս ընկաւ իր ժողովրդի համար Գ-ն, եւլն.: Թող գիտակցեն հետեւեալը.

– «Մարդկութիւնը հոգեպէս աճում է, մեծանում է դէպի վեհն ու հազւագիւտն ունեցած իր հիացումի շնորհիւ միայն» (Նիցշէ):

Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին:

Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թող այցի տանեն նրան պատմական այն բոլոր վայրերին, որոնց հետ կապւած է հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նւիրական գերեզմաններին՝ մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելի դաստիարակիչ են, քան մեր այսօրւայ դպրոցը, բեմը, եկեղեցին:

«Մեծ սիրտ եւ ազնիւ զգացումներ» – ահա՛ թէ ինչը ուժեղ կը դարձնի մերժողովուրդը եւ ահա՛ թէ ինչ պիտի տայ մեր ժողովրդին հայ մամուլը:

Կարո՞ղ են այդ անել մեր թերթերը – յուսալի է մեր ապագան:

Չե՞ն կարող – թող դադարեն թուղթ սեւացնելուց:

Աւելի պիտ հիանալ այն խմբագիրների լռութեամբ, որոնք չեն ուզում

միայն աղմուկ եւ «փոշի» բարձրացնել:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով