ԱՆԴՐԱՆԻԿ
(Կենսագրական)
Անդրանիկը ծնւել է նախորդ դարու 70-ական թւականներին Բիթլիսի լեռնոտ գիւղերից մէկում։ Նորա մանկութեան և պատանեկութեան մասին տեղեկութիւններ սակաւ են, յայտնի է միայն, որ Նա կարդալ գրել սովորել է իր հայրենի գիւղի դպրոցում և Վանի վարժապետանոցում: Սիստեմատիկ ուսում չստանալով հանդերձ, նա ապագայում իր թերին լրացրել է լայն և հիմնաւոր ինքնազարգացմամբ և տևական արտասահմանեան ուղևորութեանց մէջ։
Տպաւորւող և համարձակ, դեռ պատանի հասակից նւիրւում է իր ժողովրդին ծառայելու, փշոտ ասպարէզին: Իր զինւորական մկըրտութիւնը ստանում է նա յալտնի Աղբիւր-Սերովբի խմբում, ուր իսկոյն ուշադրութիւն է գրաւում և այնքան յայտնի դառնում, որ Աղբիւր-Սերովբի դաւաճանօրէն սպանութիւնից յետոյ խմբապետ է ընտրւում։ Այդ ժամանակներից սկսւած Նա իր եռուն գործունէութեամբ աչքի է ընկնում:
Սիրւած խմբապետի սպանութեան մէջ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողների հետ վերջացնելով իր հաշիւը, նա անցնում է սահմանը և Տիգրան Դերոյեանի հետ միասին սկսում է մեծ եռանդով Պարսկաստանից զէնք տեղափոխել երկիր:
Դերոյեանի մահից յետոյ նա միայնակ շարունակում է իր գործը, անխոնջ կերպով պատրաստւելով ապագայ ապստամբութեան տաճկական մղձաւանջային լծից:
Այդ ժամանակաշրջանում նա անհամար ընդհարումներ է ունենում քրդերի և տաճիկների հետ: Մի շարք յաղթանակներից յետոյ քաշւում է ս. Առաքելոցի վանքը, ուր գալիս են նորա հետևից նաև տաճիկ զօրքերն ևս և այդտեղ տեղի է ունենում մի իսկական պատերազմ: Անդրանիկը իր մի յիսնեակ հայդուկներով պաշարւում է քրդական բանակով և աւելի քան 1000 կանոնաւոր զօրքով:
Պաշարումը ղեկավարում է զինւորական քիւրդ փաշան, 3 օր ու գիշեր անընդհատ շարունակւում է վանքի ռմբակոծումը բայց անհետևանք: Յուսահատւած և կատաղած փաշան հրամայում է իր գազանացած զօրքին յարձակւել վանքի վրայ և ինչ էլ որ արժենայ գերել այդ մի բուռն <ռայեան ներին»: Վերջապէս յարձակումը յաջողւում է, վանքը թուրք-քիւրգերի ձեռքումն է, բայց ա՜ւղջ առանց անվեհեր պաշտպանների, հերոսները աննկատելի և անվնաս հեռացել էին: Այդ ժամանակից սկուած տարածւում է Անդրանիկի փառքը Տաճկաստանի սահմաններից շատ հեռու. ոչ միայն Կովկասում և Ռուսաստանում, նոյնիսկ արևմտեան Եւրոպայում սկսեցին խօսել նրա մասին: >«ռայեաններին»։ Վերջապէս յարձակումը յաջողւում է, վանքը թուրք-քիւրդերի ձեռքումն է, բայց ա՜ւաղ, առանց անվեհեր պաշտպանների, հերոսները աննկատելի և անվնաս հեռացել էին: Այդ ժամանակից սկսւած տարածւում է Անդրանիկի փառքը Տաճկաստանի սահմաններից շատ հեռու. ոչ միայն Կովկասում և Ռուսաստանում, նոյնիսկ արևմտեան Եւրոպայում սկսեցին խօսել նրա մասին: «Դէյլի Նիւսի» թղթակիցը հաւասարեցրեց նորան, բօէրների գեներալ Կրօնիէի հետ:
1904 ի ամրան Սասունի ապստամբութիւնը ծագեց: Աբդուլ Համիդի հրամանով տաճկական զօրքի մի մեծ բանակ անմիջապէս դուրս եկաւ «վտանգաւոր հայի»․ Անդրանիկի դէմ։
Տաճիկների և հայերի մէջ կռիւը սկսւում է: Անդրանիկը այստեղ ևս ցոյց է տալիս անվեհեր համարձակութիւն, իր համեմատաբար խիստ աննշան խմբով նա տանում է մի շարք յաղթանակներ սուլթանի զօրքերի ուժեղ բանակի դէմ: Միշտ և ամենուրէք բոլորից առաջ անվախ Անդրանիկը իր զինակիցներին գրաւում և վարակում էր իր մահւան հանդէպ ունեցած արհամարանքով:
«Անդրանիկի հրաշքները» այսպէս էին վերնագրւում նորա հերոսական գործողութիւնների նկարագրութիւնները:
Վախեցած և պարտւած թուրքերը նորանոր ոյժեր էին պահանջում և ստանում, նրանց միանում էին համարեա բոլոր ու ազակ քրդական ցեղերը: Անհամար թուրք քրդական բանակին, աւելի քան մի ամիս տևող ճակատամարտներից ու պարտութիւններից յետոյ, յաջողւում է պաշարել Անդրանիկի խիստ վնասւած խմբին, բայց թուրքական զօրքի շղթան երկաթէ չէ լինում Անդրանիկի համար. և նա երեքշաբաթեայ խիստ լարւած կռիւներից յետոյ պատռում է պաշարողների կուռ շղթան և 70 հոգով Տարոնից անցնում պատմական Աղթամարի վանքը (Վանայ լճի մէջ): Կառավարութեան կարգադրութեամբ կղզին պաշարւում է թէ ծովից և թէ ցամաքից, մի քանի հարիւր զինւորներ թնդանօթներով և մի քանի նաւերով առաջ են խաղում բռնելու Անդրանիկին իր մի բուռն քաջերով: Նաւերով առաջացող թուրք զօրքը կրակ է բաց անում, Անդրանիկը Դաշնակցութեան Սասունի կարմիր դրօշակը ծածանեցնելով կարգադրում է դիմադրութիւն սկսել ծովափից ցոյց տալու համար, որ հայ ֆիդային նաւերի դէմ էլ գիտէ կռւել այնպէս ինչպէս սարերում ու ձորերում: Երկու ժամւայ կուից յետոյ թշնամին տեսնելով, որ ծովափի դիմադրութիւնը ուժեղ է, նահանջում է և, մի քանի ժամ անցած, մեծ պատրաստութեամբ կրկին առաջ է գալիս և վերսկսում կղզու ռմբակոծումը, որը տևում է մինչև երեկոյ․ մութը կոխելուն պէս Անդրանիկը իր խմբով նաւակներով դուրս է գալիս բաց ծովը և ծովի վրայ կռւում, յարմար րոպէ գտնելով ճեղքում թշնամու նաւերի շարքը և ապաստանում Վան, այսպիսով մի անգում ևս յաջողութեամբ ազատւում ատելի թշնամու ձեռքից։
Աղթամարի յաղթական կուից յետոյ այլևս նրան Տաճկաստանում մնալը դառնում է անհնարին, նա Սալմաստ — Թաւրիզ * — Արդաբիլ գծով Ռուսաստանի վրայով անցնում է արտասահման:
Բալկանեան պատերազմի ժամանակ նա անցնելով մի քանի հարիւր հայ կամաւորների գլուխ միանում է Բուլգարական քաջարի բանակին, մի անգամ ևս կռւելու իր ազգի դարաւոր թշնամու դէմ, մասնակցում է Էտիրնէի պաշարման և այլ կռիւների, մի աւելորդ անգամ ևս ցոյց տալով իր անվեհերութիւնն ու հերոսութիւնը, որի համար բոլգարները սիրում և թանկ էին գնահատում նորան:
Ահա ընդհանուր գծերով տասնեակ հազար հայ կամաւորների գլուխ Անդրանիկի հերոսական գործունէութեան համառօտ նկարագրութիւնը:
*Թաւրիզի ընկերներն օգտւելով հերոսի ներկայութիւնից պատւում են Նորան մի ընկերական ճոխ ռաուտով /պաշտոնական ընդունելություն — Հարք)/, որի ժամանակ Թաւրիզի ընկեր-ընկերուհիների կողմից հերոսին նւիրւում է յիշատակ մի ոսկէ ժամացոյց իր շղթայով։
«Այգ», հ․ 30, Գ․ Տարի, Կիրակի 7 Դեկտեմբեր, 1914թ․ Թաւրիզ