Հայրենակիցնե՛ր,

Այսօր, Եւրոպայի պատմութեան ամենախռովքոտ մոմենտին, երբ մահու եւ կենաց պայքարի մէջ են ազգաւեր մարքսիզմն ու ցեղային գաղափարաբանութիւնը, երբ վերաստեղծւում են աշխարհն ու մարդը, հայ երիտասարդութեան մի մասը դեռ շարունակում է ողորմելիօրէն քարշ գալ բախտորոշ անցքերի ետեւից:

Նա շարունակում է սնուել հին, մեռնող աշխարհի հոգեւոր փշրանքներով, նրա հնոտիներով եւ սնոտիներով:

Կտրուած Մայր հողից եւ հայրենի ժողովրդի կենցաղից` նա դարձել է հոգեպէս անհող եւ անհայրենիք: Գաղափարաբանօրէն մոլորուած ու պատեհապաշտ` նա չի հասկանում, որ սեմիտական ազգաքանդ ու պառակտիչ մտածողութիւնը վաղուց է իր կնիքը դրել օտարամոլութեամբ հիւանդ բոլոր ժողովուրդների հոգու վրայ: Սեմիտականութիւնը — հոգեւոր այդ քաղցկեղը — վաղուց է կրծում եւ թունաւորում ազգերի հոգին: Դա կեղծում է ամէն արժէք, կասկածի տակ դնում ամէն ճշմարտութիւն, տրորում ազգային ամէն հեղինակութիւն, ծիծաղելի յայտարարում ամէն սրբութիւն: Անիշխանացուցիչ եւ ստրկացուցիչ է դա: Նրանով բռնուած ժողովուրդները յիմարանում են ազգովին եւ դադարում անգա՛մ իրենց հայրենիքում մնալ տէրը իրենց սեփական ճակատագրի:

Մեր երիտասարդութեան անցեղակրօն մասը դեռ չի հասկացել, որ Հայաստանից դուրս, օտարութեան մէջ, միայն Ցեղի գաղափարն ու պաշտամունքը կարող են փոխարինել հայրենի հողն ու ժողովուրդը. որ Ցեղակրօնի մտածողութիւնն է հարազատօրէն հայկական ու արիական, որ կտրուելով Ցեղից` անհատը խորթանում է իր էութիւնից եւ բաց աչքով` նաւարկում դէպի անդունդ եւ կորուստ, որ մի ժողովուրդ այնքա՛ն համերաշխ է, մարտունակ ու ստեղծագործ, որքան որ ցեղաշունչ է. որ միայն Ցեղակրօնութի՛ւնն է ընդունակ ստեղծելու անհրաժեշտ հոգեբանական մթնոլորտը ազգային ընդհանուր աշխատանքի ու յաջողութեան համար` համախմբելով բոլորի՛ն, բոլորի՛ն մի նպատակի շուրջ:

Հայ երիտասարդութեան մի մասը դեռ չի գիտակցում, որ ժողովուրդների դժբախտութիւնը պայմանաւորւում է նրանով, որ նրանց պակասում է մի մեծ, մի դինամիկական առաջնորդող գաղափար: Այդ դէպքում, մանր, պարազիտային գաղափարները ծնունդ են տալիս միջակութեան բռնակալութեան, որ եղած է ու կը մնայ բռնակալութիւններից ամենէն ամօթալին ու կործանարարը: Նա չի՛ գիտակցել դեռ նաեւ այն, որ մի ժողովրդի վերածնունդն ու փրկութիւնը սկսւում է այն վայրկեանից, երբ մի մեծ գաղափար գալիս է ենթարկելու իրեն` գոյութիւն ունեցող բոլոր երկրորդական գաղափարները: Դա ասել է` այլեւս վե՛րջ խոտոր ճամբաներին, անպտուղ ճիգերին, ներքին իրերակերութեանն ու թշնամանքին: Դա ասել է` խոր հաւատ, լաւատեսութիւն, անսպառ կորով: Դա, մե՛ծ գաղափարը, ստեղծում է ոգու միութիւն, որով վերակառուցում է կուսակցութիւնների եւ յարանուանութեանց կողմից պառակտուած ազգը: Այդ դէպքում` ազգը ճանաչում է պայքարի մը հատիկ ձեւ — կազմակերպել յաւերժօրէն հայկականը` Ցե՛ղը ամէնի դէմ, որ խորթ են հայ էութեան:

Այդ մեծ, այդ փրկարար գաղափարը հայ կեանքում Ցեղակրօնութիւնն է, որ գալիս է պառակտուած ժողովուրդը վերածելու ազգի` փրկելով վերջինը իր բացասական, իր ցեղաշեղ տարրերի չարաշահութիւնից եւ խուժանավարութիւնից:

Հայրենակիցնե՛ր,

Ցեղօրէն անխաթար ժողովուրդների մէջ ինքնապաշտպանութեան բնազդը ուժեղանում է իրեն սպառնացող վտանգի համեմատութեամբ:

Բացարձակ է ե՛ւ հետեւեալ ճշմարտութիւնը. — Վտանգի ժամանակ զանգուածների մէջ երեւան է գալիս ընդհանրակա՛նը, ցեղայի՛նը, որի առջեւ տեղի են տալիս անհատականը, հատուածականը, կուսակցականը: Ցեղի՛նն են ու ցեղի՛ց են համերաշխութիւնն ու ինքնապաշտպանութեան կարողութիւնը: Ժողովուրդը Ցեղո՛վ է արթուն, զօրաւոր եւ ինքնապաշտպանունակ:

Ահա՛ թէ ինչո՛ւ, այսօր, երբ քննութեան է դրուած նաե՛ւ եօթնիցս սուրբ մե՛ր Հայրենիքի ճակատագիրը, ես հայ զօրականի խօսքն եմ ուղղում ձեզ, ձեր գուրգուրանքին յանձնելով երկու, միա՛յն երկու բան, այն է` մեր փրկարար Ցեղային Շարժումը եւ Հայկական Լեգէոնները: Այդ երկուսից դուրս ամէն ինչ երկրորդական է ու փանաքի: Այսօր, մխիթարութեան ու հպարտանքի երկու առարկայ ունինք — Ցեղային Շարժումը եւ մեր մարտական ոյժը: Ապրեցրէ՛ք երկուսն էլ, որ ապրէք իբրեւ Ազգ եւ Հայրենիք:


«Ռազմիկ», 1943թ., թիւ 114