ՀՐԱՄԱՆՆԵՐ – Լիճք

1919, 23 հոկտ., Լիճք

 ՀՐԱՄԱՆ

Ղափան-Գենուազ-Գողթանի ոազմական ուժերին

Բուլղարական զօրքի մէջ կայ մի գեղեցիկ սովորութիւն, այն է` զինուորների անուանացուցակների ստուգման ժամանակ, նախ յիշատակել իրենց երկրի ազատագրութեան ճանապարհին ընկած հերոսների անունները: Երբ ստուգողը տալիս է այդ նուիրական անունները` «Ընկան», պատասխանում է զօրաշարքի աջ թեւի առաջին զինուորը:

-«Փա՛ռք»,- կրկնում է աջ թեւի երկրորդ զինուորը:

-«Յաւե՛րժ փառք»,- աւելացնում է ամբողջ զօրաշարքը:

Ազգային նահատակների անունների ամէնօրեայ յիշատակումը զինուորների մէջ ստեղծում է բարոյա-հայրենասիրական բարձր տրամադրութիւն` ընկած նահատակների հաւատարմութեամբ ու անձնուիրութեամբ ծառայելու ու քաջօրէն մեռնելու իրենց հայրենիքի համար:

Հրամայում եմ Ղափան-Գենուազ-Գողթանի զօրամասերի պետերին` որդեգրել այդ գեղեցիկ սովորութիւնը եւ ամէնօրեայ ստուգումների ժամանակ յարգել մեր ցեղի ընտիր որդիների խնկելի անունները` Քեռի, Խէչօ…

Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական

ուժերի հրամանատար` ՆԺԴԵՀ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով