ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 8

ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ

VII

ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՄԵԾ ՄԵՌԵԼՆԵՐԻ

«Յիշէ զանոնք, որ գերեզմանին մէջ ննջելով

սուրն իրենց գլխուն ներքեւը դրին:

Քաջաց բարձն է սուրը»:

 

Նահատակնե՜րը…

Այդ մեծ մեռելները ամենէն քիչ իրենց եւ իրենց կուսակցութեանց կը պատկանին, ամբողջովին՝ իրենց ցեղին եւ պատմութեան:

Իրենց ընտրած ճանապարհիբերմամբ նրանք կ՛աշխատեն ու կը զոհաբերեն այս կամ այն կուսակցութեանդրօշի տակ, նահատակւելով՝ նրանք կ՛ազգայնանան, կը դառնան սրբազան սեփականութիւնը ողջ ազգի:

Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կայ ու կը մնայ ազգային մարտիրոսագրութիւնը եւ հերոսականը:

Սակայն այդպէ՞ս է հասկացել մեր ժողովուրդը. ոչ, դժբախտաբար:

Հետեւանքը: Մեր նկուն եւ ողբալի վիճակը:

Պատճառը: Կոյր եւ բարբարոս կուսակցամոլութիւնը – մի զարհուրելի ախտ, որ պիտ թուլանայ, որ ուժեղանանք ազգովին:

Այդ ուղղութեամբ պիտ աշխատեն դպրոցը, մամուլը եւ ինքը՝ ժողովուրդը:

***

– Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը՝ ապերախտ ուբարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազանաճիւնից կը բարձրանայ:

– Մի ժողովուրդ բարոյապէս այնքան է ուժեղ, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները:

– Իր նահատակների, իր անմահների դէմ մեղանչող ժողովուրդը մեծապէս մեղանչում է իր ապագայի դէմ:

– Կրօններն այլ բան չեն, բայց եթէ պաշտամունք մեծ մեռելների:

Անկրօն է դէպ իր նահատակներն անտարբեր ժողովուրդը, ասել է՝ եւ անհոգի, դատապարտւած բարոյական փտութեան:

– Մի ժողովրդի հզօրագոյն զինակիցները պատերազմի ժամանակ նախ եւ առաջ իր մեծ մեռելներն են:

– Խեղճ է այն ժողովուրդն, որն իր պայքարի եւ խոյանքների ժամանակ չի զգում, թէ իրեն աներեւութաբար զօրավիգում են իր մեծ մեռելները:

Չափւում են բանակները, ժողովուրդները, յաղթում՝ մեռելները:

– Իր անմահներից չօգտւող, ասել է՝ սրանց պաշտամունքը չունեցող ժողովրդի բովանդակ ոյժը իր թւի, իր քանակի մէջ է միայն:

Եօթնիցս վա՜յ նման ժողովուրդին՝ անփառունակ մահ ու մոռացում – ահա՛ նրա փայն ու բաժինը աշխարհից:

Գարեգին Նժդեհ

0 Պատասխաններ

Պատասխանել

Ցանկանո՞ւմ եք միանալ քննարկմանը:
Կարող ձեզ ազատ զգալ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով