ՏԱՊԱՆԱԳԻՐ
Շուշաններ, շուշաններ
Բերեք լիաբուռն…
Փառապսակ Հրանտին
Անցո՛րդ, նա սիրված էր` էն հպարտ արծիվ ռազմիկը…
Հեռու մարդաբնակ վայրերից, բնության խորհրդավոր փսփսոցին ունկնդիր` նա սիրում էր ժամերով մի թփիկ երազել. երազել մենակ…
Նա սիրում էր մորմոքը լալկան առվակի, եւ հառաչը հեծկլտող ու վայող քամիների…
Նա, անցորդ, այս գեղատխուր հողաթմբի տակ հող դարձող պատանին, սիրում էր եւ լեռները` ազատության էն արծվանիստ գահերը, որոնց ամպոտ կատարներին հաճախ իր հպարտ ճակատին Արևի առաջին համբույրն էր ընդունում…
Ա՜հ, նա սիրում էր ե՛ւ արշալույսը պուրպուր, ե՛ւ վերջալույսը տխուր, ե՛ւ երգն անխոս ոսկեշող աստղերի…
Դու լալի՞ս ես, անցո՛րդ…
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!