ՀՐԱՄԱՆՆԵՐ — Ղափանի հանքեր 2

1920, 17 յունուար, Ղափանի հանքեր

ՀՐԱՄԱՆ

Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական ուժերին

Զինուորնե՛ր, անհաշտ թշնամին նորից մեզ իր ձեռնոցն է նետել:

Վերցնե՛նք առանց տատանումի: Օրեր առաջ իմ արեւմտեան ուժերի խենթ հարուածներից ընկաւ անառիկ Գեղուայ Ձորը: Օրեր անց` Ձեր նոյն Գեղուաձորեան թափի եւ կրակի առաջ պիտ ընկնի Որոտանի աջ ափը:

Այնտեղ, Գեղուայ բարձունքներում եւ ձորերում մեզ զօրավիգեց Դաւիթբէգի վրիժավառ ստուերը, այստեղ, Որոտանի ճակատում, մեզ կ՛առաջնորդէ Թորոս-իշխանի հայրենանուէր հոգին: Եօթ բարձունք ունի այս ճակատը, հպարտ բարձունքներ, որոնց տիրելու մէջ, որոնց վրայ է մեր փրկութիւնը: Ով տիրեց այդ լեռներին` նա է տէրը Զանգեզուրի: Ուրեմն յառա՛ջ, իմ եօթն անգամ սիրած եւ քաջ ղափանցիներ, յառա՛ջ դէպ այդ բարձունքները` դէպ Քեափագ, Ային-դաղ, դէպ Հարթիզ:

Մեզ հետ Աստուած եւ մեր պատերազմական բաղդը, յառա՜ջ,

Ղափան-Գենուազ-Գողթանի ռազմական

ուժերի հրամանատար` ՆԺԴԵՀ

0 replies

Leave a Reply

Want to join the discussion?
Feel free to contribute!

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով