ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ ԵՐԿՈՒ ԽՕՍՔ
«ժողովո՛ւրդ, ասա՛ ինձ քո իդէալն եւ ես ասեմ քո ապագան»:
ՄՈՆԹԷՆ
Ես ճշմարտութիւներ գիտեմ, որոնցից մէկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդութեան:
Նայելով քեզ, հա՛յ երիտասարդութիւն, վարդագոյն լաւատեսութեամբ չեմ լցւում ես:
Երէկ դու աւելի յուսատու էիր քան այսօր: Իսկ մեր վաղը, մեր ապագան կախւած է մեր ներկայից:
Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր – այսօր, երբ դու նւազ խոստմնալից ես, երբ քո մէջ, շնորհիւ մեր օրերի նիւթապաշտական ոգու եւ համատարած յուսալքութեան, թուլացել է պաշտամունքը երկու աստւածութիւնների՝ հայրենի ժողովուրդի եւ երկրի, քո շարքերում, գիտես այդ, օրէցօր աճում է յոգնածների, ուղեկորոյսների եւ դարպընթաց եղածների թիւը:
Քո մի մասի մտքի ու սրտի սնունդը, աւա՜ղ, չի կազմում «առիւծոսկրի
ուղնուծուծը»: Տկարանալով բարոյապէս, դու մեր մէջ թուլացնում ես մեր ժողովրդի
լաւագոյն ապագայի յոյսը:
Ահա թէ ինչո՞ւ ուզեցի մտերմաբար մի քիչ խօսել քեզ հետ, ուզեցի օրագրիս մի քանի անարւեստ էջերով – ծնունդը իմ խորհրդածութիւնների – ստիպել քե՛զ եւս մտածելու մեր վաղւայ մասին:
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!