ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ
Ով իր ցեղի եւ հայրենիքի պատմութիւնը չէ՛ դարձրել իր սրտի պատմութիւնը` նա այս օրերին պէտք չի գայ Հայաստանին:
— Երբ իմ շրթունքները մրմնջում են ցեղիս մասին, աջս ցոյց է տալիս Հայաստանը:
* * *
Հայաստա՛ն, ով վտանգի ժամանակ քեզ համար մեռնել չգիտցաւ եւ վաղը պիտի չուզենայ մեռնել` հայ չէ՛, քո զաւակը չէ՛:
* * *
Բաւական չէ՛ իր ազգի զաւակը լինել, պէտք է նաե՛ւ նրա հրաշունչ զինուորը լինել:
— Կենսաբանօրէն անբարոյական է այն ժողովուրդը, որի մէջ զինուորը ներքին թշնամիներ ունի:
— Տէ՛ր, առաջնորդի՛ր ինձ դէպի յաղթանակ` թէկուզ մահուան ճամբաներով-ահա՛ ցեղապսակ զինուորի աղօթքը ճակատամարտից առաջ:
* * *
Հերոսը — դա մահէն աւելի զօրաւոր մարդն է: Դա յաւիտենականի կրողն ու սպասաւորն է մեր անցաւոր կեանքում:
— Յաղթանակում է նա, ով իր մէջ բնութիւնը Ոգուն ենթարկելու աստիճան զօրաւոր է:
— Հաշտուելով մահուան գաղափարի հետ` մարդս դառնում է եղբայրն ու զինակիցը այն բոլորի, որոնք մարդկային ցեղի պատմութեան բոլոր դարերում եկել ու անցել են մեր աշխարհով` իբրեւ լոյսի, հաւատքի եւ սրի հերոսներ:
* * *
Եթէ հայկական նախանձի չափ զօրաւոր լինէր հայ մարդու թրքատեցութիւնը` տարբեր պիտի լինէր հայութեան եւ Հայաստանի ճակատագիրը:
— Երբ նախանձում է հայը` նա նախանձելիի մահն է ցանկանում:
— Ժողովո՛ւրդ, քո պատմութեան բոլոր դարերի անունով երդուեցնում եմ սերունդներիդ — չներե՜լ, չներե՜լ թուրքին, անգամ եթէ մի օր նրան տեսնես անկեալի վիճակում: Այո՛, ներում են թշնամուն, բայց ո՛չ եւ իր կէսի սպանիչին, ո՛չ եւ նրան, որը մի օր փորձեց գոյութեան գրքից քո անունը սրբել:
«Մի զինուորի ճշմարտութիւնները» աշխատութիւնից,
«Ռազմիկ», 1940թ., թիւ 156
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!