ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ 9
ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ
VIII
ԴԱՍՏԻԱՐԱԿԻՉ ՏՕ՛ՆԵՐ
«Ամենափառաւորը տեսարաններից –
դա ժողովն է մի ժողովրդի»:
Իմ օտարազգի բարեկամներից մէկը մի օր հարցնում էր ինձ. «Մի՞թէ հայերդ ազգային որեւէ տօն չունէք: Հրեաների խանութները կարելի է յաճախ փակ տեսնել, իսկ հայերինը միշտ էլ բաց են»:
Նոյն զարմանքը կարող է յայտնել ե՛ւ յոյն ե՛ւ ռոման ե՛ւ եւրոպացի մտաւորականը:
Մեր ազգային տօները շարունակում են մնալ մեր Եկեղեցու սեփականութիւնը:
Հայ ժողովրդի նիւթականապէս ապահով եւ նիւթականացած մասը իրեն ազգայնօրէն եւ մարդկօրէն պարտական չի զգում յարգելու իր ազգային տօները:
Այդ նւիրական օրերին հանդիսատեղիներում կարելի է տեսնել մեր ժողովրդի խոնարհ տարրերին միայն, իսկ նիւթականացած բարեկեցիկը, հարուստը – չնչին բացառութիւնով – չի երեւայ այդ օրերին: Նա միջոցներ ունի, օտար երկնքի տակ ապրելու լայն հնարաւորութիւն ունի նա:
Նրան պէտք չէ հայրենասիրութիւնը: Կա՞յ հայրենիք – լա՛ւ, չկա՞յ – ոչի՛նչ, առանց նրան էլ կարելի է ապրել:
***
Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Մրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից: Պարտականութիւններ չունեն սրանք: Մարդ չեն սրանք:
Ա՜հ, այդ «վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն: Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ»:
***
«Կայ մի կարգադրութիւն,- ասում է հռչակաւոր Ռոբեսպիէրը – որը պէտք է համարել որպէս էական մասը ընդհանուր դաստիարակութեան»: Խօսքս ժողովրդական տօների մասին է: Հաւաքէ՛ք մարդկանց ե դուք նրանց կըդարձնէք աւելի բարի: Հաւաքւած մարդիկ պիտ աշխատին հաճոյանալ իրար, իսկ հաճոյանալ կարող են միայն գործերով, որոնք նրանց դարձնում են յարգանքի արժանի: Տւէ՛ք նրանց միութեան մի ուժեղ մղում – բարոյական, քաղաքական – եւ սէրը դէպի ազնիւ գործերը, բաւականութեան հետ, կը թափանցեն նրանց սրտերի մեջ… Ամենափառաւորը տեսարաններից՝ դա ժողովն է մի մեծ ժողովրդի:
Տօները անկասկած կը լինեն միաժամանակ եւ ամենահաճելի կապը եղբայրութեան եւ ամենաուժեղ միջոցը վերածնութեան:
Ունեցէ՛ք ընդհանուր տօներ հանրապետութեան համար:
Ունեցէ՛ք մասնաւոր տօներ ամէն տեղի համար, որոնք պիտի վերականգնեն այն, ինչ որ եղծել են, կործանել անցքերը:
Թող բոլորը ճգնեն արծարծել ազնիւ զգացումներ – հրապոյրն ու զարդը մարդկային կեանքի -ազատասիրական ոգեւորութիւն, հայրենասիրութիւն»…
Գարեգին Նժդեհ
Leave a Reply
Want to join the discussion?Feel free to contribute!